Գործակատարի հիշատակարանից
 VIII
X 

համար լավ չէ, որ դու այդպես վատ ես հագնվում։ Իսկ մնացյալն ուղարկիր հորդ։

— Աստված ձեր կարողությունը տասն անգամ ավելացնի, թող նա ձեզ միշտ իմ գլխին տեր պահի, որ ես էլ ձեր շվաքում ապրել կարողանամ։

— Բայց լավ ծառայիր, խարդախություն չանե՛ս իմ գործերում։

— Թո՛ղ ձեր հացն իմ աչքերը կուրացնի, թե ես մինչև օրս մտածել եմ կամ այսուհետև պիտի մտածեմ ձեր կամ ձեր շահերի դեմ։ Երկնքում աստված, ներքև դուք եք ինձ համար․ իմ խիղճն ի՞նչպես թույլ կտա ձեր դեմ խարդախություն անել։

— Լա՛վ, գնա՛։

Որպեսզի իմ շնորհակալությունն ավելի զգալի կերպով արտահայտեմ Աբրահամ աղային, ես չոքեցի նրա առջև և մի քանի անգամ համբուրեց նրա սերտուկի փեշերն և կոշիկների ծայրը։ Աբրահամ աղան չընդդիմացավ այս բանին։ — Զեր ոտը դրած տեղը թող իմ գլուխը լինի, — ասացի ես ճիշտ արևելյան կեղծավորությամբ, ձայնս դողացնելով, որպես թե զգացմունքից հուզված եմ։

— Շա՛տ ապրես, լավ է, վե՛ր կաց, միշտ այդպես երախտագետ եղիր աղաներիդ։ Իսկի չմոռանաս այն մարդկանց լավությունը, որոնք քեզ պահպանում են և պաշտպանում։

— Թող աստված ինձ մոռանա և իմ գլխին կրակ թափի, եթե ես երբևիցե մոռանամ ձեր լավությունները։

— Բավական է, գնա այժմ գործիդ։

Ես կրկին անգամ չոքեցի Աբրահամ աղայի առջև և կոշիկները համբուրեցի, հետո, վեր կենալով ու հետուհետ գնալով, դուրս եկա նրա սենյակից։

— «Խաչի, — ասացի ինքս ինձ, պառկելով անկողնում այդ երեկո, — բախտն երեսիդ ծիծաղում է։ Աղա Գուլամյանցներին կուրացրել ես, մանրավաճառ Թորոսի խոսքերը կատարվում են, դու արդեն մտել ես նրանց գրպանը։ Այժմ քեզ պակաս է միայն Թամարը․ եթե նրան էլ ճանկես, այն մամանակ քո մի քանի տարի առաջ երևակայած փառավար ապագան այլևս իրականացված է։