Գրաբարի դասագիրք/Առակ որոման աշխարհաբար

Գրաբարի դասագիրք

Երկնային արքայությունը նմանվեց մարդու ,որը սերմանում էր բարի սերմն իր ագարակում : Եվ երբ մարդիկ քնած էին ,եկավ նրա թշնամին և ցորենի մեջ ցանեց մոլախոտը և գնաց : Եվ, երբ աճեց խոտը և պտուղ տվեց ,ապա երևաց և մոլախոտը: Մոտենալով ծառաները տանուտերին , նրան ասացին.

—Տե՛ր,չես սերմանել բարի սերմեր քո ագարակում . որտեղի՞ց եղավ մոլախոտը:

Եվ նա նրանց ասաց.

— Թշնամին է այն ցանել:

Ծառաներն ասում են նրան.

— Կկամենա՞ս գնանք ,քաղենք այն՝ դեն գցենք:

Եվ նա նրանաց ասաց.

— Ո՛չ, գուցե քաղելով մոլախոտը, ցորենը նրա հետ պոկեք: Թույլ տվեք երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ հնձվորներին ասաց.

— Քաղե՛ք, նախ մոլախոտը և կապե՛ք, այն խրձերով այրելու համար, և ցորենը հավաքեք իմ ամբարներում: