8․ ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղուկ․ ԺԸ․ 10-14 ) Գրաբարի դասագիրք

Մանուկ Աբեղեան

10․ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ․ 26-35, 42-45)
9․ ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղուկ․ Ժթ․ 1-10)

1Եւ Յիսուս մտեալ շրջԷր ընդ երիքով։ 2Եւ ահա այր մի անուն՝ կոչեցեալ ԶակքԷոս, և նա Էր մաքսապետ, և ինքն մեծատուն։ 3Եւ խնդրԷր տեսանել, թԷ ո՛վ իցԷ Յիսուս, և ոչ կարԷր ի բազմութենԷն, զի կարճ Էր հասակաւ։ 4Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին, զի տեսանիցէ զնա․ քանզի ընդ այն իսկ անցանելոց Էր։ 5Իբրև եկն ի տեղին՝ հայեցաւ ի վեր Յիսուս և ասԷ ցնա․ «ԶաքԷ՛ փութա՛, Է՛ջ այտի․ զի այսօր ի տան քում արժան Է ինձ ագանել»։ 6Փութացաւ և Էջ և ընկալաւ զնա ուրախութեամբ։ 7Իբրև տեսին ամենեքին, տրտնջԷին և ասԷին, թԷ առ առն մեղաւորի եմուտ լուծանել։ 8Եկն, եկաց ԶակքԷոս և ասԷ ցՏԷր․ «ՏԷ՛ր, ահա զկԷս ընչից իմոց տաց աղքատաց և եթԷ զոք զրկեցի՝ հատուցից չորեքկին»։ 9Եւ ասԷ ցնա Յիսուս․ «Այսօր եղե փրկութիւն տանս այսմիկ, քանզի և սա որդի Աբրահամու Է․ 10զի եկն Որդի մարդոյ խնդրել և կեցուցանել զկորուսեալն»։