Գրաբարի դասագիրք/Փարիսեցին եւ մաքսաւորը գրաբար

7․ ՅԻՍՈՒՍԸ Ի ՆԱԶԱՐԷԹ (ՄԱՏԹ․ Բ․ 19-23) Գրաբարի դասագիրք

Մանուկ Աբեղեան

9․ ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղսւկ․ Ժթ․ 1-10)
8․ ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղուկ․ ԺԸ․ 10-14)

10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր։ 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր․ «Աստուած իմ, գոհանամ զքԷն․ զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր։ 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն»։ 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ․ այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր․ «Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս»։ 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա․ զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի։