Դավթի հեքիաթը
Ժամանակով մի թաքավոր ա ըլնում, իրա նազըրին ասըմ ա. — Վե՛ր, դարբշի ղըլըղ հաքնենք, էթանք մեր երկիրը ման գանք, տենանք ի՛նչ կա երկրումը: — Թաքավորը իրա նազրի հետ դարբշի ղըլըղ են հաքնում ու էթըմ: Շատ ու քիչը աստված գիտի, էս գեղից էն գեղը, էս քաղաքից էն քաղաքը, մի օր մթնում ա՝ մի գեղըմ ղոնաղ են ըլըմ: Նախրչին հանդիցը գալուս, դե որ իրանք դարբիշ են, ասըմ են. «Նախրչուց տեղ ուզենք, ըլենք նախրչուն ղոնաղ»։
Ասըմ են. — Բարի իրիկուն, նա՛խրչի։
Ասըմ ա. — Բարո՛վ, հազար բարով դարբիշ բարեք։
— Նախրչի՛, — ասըմ ա, — էս քշեր մեզ մի տեղ տու, վե գանք։
Ասըմ ա. — Համեցե՛ք, ինչն ա բոլ՝ հացն ու ջուրը։
Վեր ա ունըմ էտ մարթկերանց տանըմ ա իրանց տուն։ Նախրչին իրա մեզարը վերցնըմ ա, էթըմ գեղից հաց կիտըմ, բերըմ տուն, ասըմ ա. — Ա՛յ կնիկ, վեր հաց բեր ուտենք։
Կնիկը հացը բերըմ ա, ուտըմ, խմըմ են, քնելու վախտն էլ պառկըմ քնըմ։ Քշերվա մի վախտը էս դարբիշը տենըմ ա, որ էս կնիկը էրեխով ա՝ տնքում ա, ասըմ ա. — Նախրչի ախպեր, ուրիշ բան չմտածես, դու մեր ախպերն ես, կնիկդ էլ մեր քիրն ա, մենք էրկսով տղեն կառնենք, կազատենք, էլ էս կես-քշերին ում դուռն էթաս, ում ասես, որ տատմեր գա, աստված տվել ա, որ մենք ամեն բան գիտանք: [ 275 ] Ճրաքը վառըմ են, կուռը բռնըմ են, դես ման ածըմ, դեն ման ածըմ, ազատվըմ ա, բերըմ ա մի տղա։ Ընչար հանգը-հունգը՝ քշերը լիսանըմ ա։
Առավոտը դարբիշն ասըմ ա. — Նախրչի ախպե՛ր, դու կէթաս քու նախրի աղաքը, մենք էլ կէթանք մեր բանին՝ ընչար ութ օր, ութ օրից ետնա մենք կգանք, էն վախտը էրեխեն էլ կհալալենք՝ կմկրտենք, ամեն ծախսն էլ մեր վրա կըլի։
— Ես, — ասըմ ա, — թաքավոր եմ, էս էլ իմ նազիրն ա, ուրիշ բան չմտածես. իմ խորուրթը քու մոտ մնա, առ էս էրկու մանեթ փողը տան վրին ծախս արա, մենք էթըմ ենք։
Դարբշները վեր են կենըմ ու էթըմ են։ Պտըտըմ են, ութ օրից ետը էլի գալիս են. գալիս են ասըմ. — Բարի իրիկուն, նախրչի ախպեր, ա՛յ քիր, լա՞վ եք։
— Լավ ենք, փառք ասսու։
— Նախրչի ախպե՛ր, — ասըմ ա, — դե գնա տերտերին ասա, թող գա էս էրեխին մկրտի։
Էթըմ ա, տերտերին կանչըմ ա, գալիս ա։
— Ողջո՛ւյն։
— Օրհնյա տե՛ր, — ասըմ ա, — տերտեր ջա՛ն, պատահել ա՝ մենք էկել ենք էս մարթի տունը, էս մարթի կնիկը ազատվել ա, հըմի մենք մուննաթ ենք անըմ, որ էս էրեխին մկրտես։
Տերտերը էդ էրեխին մկրտըմ ա, անըմը դնըմ ա Դավիթ, թաքավորն էլ ըլըմ ա քավոր։ Տերտերին ինչ որ հասնելու ա՝ տալիս են, տերտերը թողըմ ա էթըմ ա։
Մնըմ ա էքսի առավոտը, էտ մարթիկը պըտի էթան, էս թաքավորը հանըմ ա մի բազմանդ՝ տալիս ա իրա սանամորը, ասըմ ա. — Սա՛նամեր, եփ որ տղեն մենձանա, էթա ուրիշ երկրներ, էն վախտը էս բազմանդը կկապես կռնիցը, նոր ճամփու կդնես։ Օր ինձ էլ չպատահի, իմ ազգին կպատահի՝ կպահեն։ — Ասըմ են ու թողըմ էթըմ դարբշները։
Անցնըմ ա մի տասը, տասնէրկու տարի։ Տղեն մենձանըմ ա, տենըմ ա՝ իրանց գեղացիք էթըմ են ուրիշ երկրները ֆահլութուն անելու, ինքն էլ իրա մորն ասըմ ա. — Ես էլ պըտի էթամ, բո՛լ ա, ինչ հերս նախրչի ըլի, ես էլ՝ հորթարած։
— Դե, — ասըմ ա, — ա՛յ որթի, դու գիտաս. որ էթըմ ես, արի, – ասըմ ա, — քու քավորդ մի բազմանդ ա տվել, կապեմ կռնիցդ, գնա։ [ 276 ] Բազմանդը կապըմ ա տղի կռնիցը, տղեն ասըմ ա. — Մնաք բարին, ես էթըմ եմ։
Ընկնըմ ա ճամփեն էթըմ։ Շատն ու քիչը աստված գիտա, մի վայրենի չոլըմ մի ջրֆոր ա ըլըմ. մի ջհըղի տղա էկած ա ըլըմ, էդ ջրֆորի վրա նստած։ Էս տղեն տենըմ ա էդ տղին, ասըմ ա. — Բարի օ՛ր, ախպեր։
— Բարով, հազար բարի՛։
— Ախպեր ջա՛ն, — ասըմ ա, — ո՞ւր ես էթըմ, ո՛րդիանցի ես։
— Ախպեր, — ասըմ ա, — Ուշականցի եմ ես։
— Ո՜ւմ տղեն ես։
Ասըմ ա. — Նախրչի Մելքոյի:
— Մորդ անունն ի՞նչ ա։
Ասըմ ա.— Վառո ա։
— Քու անըմը ի՞նչ ա։
Ասըմ ա. — Դավիթ։
— Է՛հ, էս հենց իմ ախպերն ա։ Ա՛յ տնաշեն, — ասըմ ա, — ես էլ Աշտարակցի եմ, նախրչի Կարոյի տղեն եմ, մորս անըմն էլ Համազ ա, իմ անըմն էլ Դավիթ ա։ Արի ըլենք ես դու ախպեր։
— Ըլե՛նք, ըլե՛նք։
— Դե արի տենանք ո՞րըս ենք էս ջրֆորիցը ջուր հանըմ, որ հաց ուտենք, խմենք, էթանք։
Մելքոյի տղեն ասըմ ա. — Ես պուճուր եմ, դու մենձ ես ընձանից. ես ջուրը կհանեմ, հաց կուտենք, կխմենք, կէթանք։
Տղին կախ ա անըմ ֆորը, ջուրը հանըմ ա, դնըմ ա ղրաղ, ասըմ ա. — Դե ինձ էլ հանա։
Ասըմ ա. — Չէ՛, չեմ հանիլ։
— Ա՜ ջանըմ, — ասըմ ա, — խի՞ չես հանըմ, ես քեզ ի՞նչ եմ արել։ Ասսու սիրու խաթեր, ինչ որ ուզես՝ կտամ, թաք լի ինձ հանես:
Ասըմ ա. — Եփ որ էդ կռիդ բազմանդը կտաս ինձ ու երթըմ կուտես, որ մարթի չասես՝ կհանեմ։
Ասըմ ա. — Ա՛ռ քեզ։
Ասըմ ա. — Երթըմ կեր, որ էլ մարթի չասես։
Ասըմ ա. — Մարթի չեմ ասի. եփ որ մեռնեմ, Քրիստոս գա դատաստան, կասեմ։ [ 277 ] Տղին հանըմ ա, առնըմ բազմանդը կապըմ իրա կռնիցը, ընկնըմ են ճամփա։ Շատ ու քիչ աստված գիտա, էթըմ են մի թաքավորի քաղաք։ Էնտեղ մի քարվանսարըմ մի օթախ են բռնըմ, քշերը՝ քնըմ, ցերեկը՝ էթըմ բանելու։ Մի կիրակի օր էթըմ են քաղաքը ման գալու: Էթըմ են թաքավորի պալատը մտիկ անելու, դես են մտիկ անըմ, դեն են մտիկ անըմ. թաքավորը իրա բալկոնըմը կաննած ա ըլըմ, տենըմ ա, որ էրկու տղան կաննած են, համա էն մընի կռանը բազմանդ կա։ Ծառային ասըմ ա. — Գնա՛ էն կաննած տղին ասա. «Թաքավորը կանչըմ ա քեզ»։
Ծառեն էթըմ ա, ասըմ ա.— Ա՜յ տղա, ա՛րի, թաքավորը քեզ կանչըմ ա:
Տղեն իրա հընգորը ասըմ ա. — Ըստի կա՛ց, էթամ տենամ՝ թաքավորը ի՞նչ ա ասըմ։
Էթըմ ա թաքավորի կուշտը, թաքավորին գլուխ ա տալի։
— Թաքավորն ապրած կենա, — ասըմ ա, — ի՞նչ ես ասըմ։
— Ա՛յ տղա, — ասըմ ա, — ո՛ր երկրիցն ես։
Ասըմ ա. — Ես Էրեվանու երկրիցն եմ, Ուշական գեզիցը։
— Ընտեղ, — ասըմ ա, — ո՞ւմ տղեն ես:
Ասըմ ա. — Նախրչի Մելքո կա, նրա տղեն եմ:
— Քու անըմը ի՞նչ ա։
— Իմ անըմը Դավիթ ա։
— Լա՜վ, մորդ անըմը ի՞նչ ա։
— Մորս անըմը Վառո ա։
— Քանի տարեկան կըլես դու։
— Տասն իրեք տարու մեչն եմ։
— Ա՜յ տղա, խի՞ ես ըտենց մենձացել, հալիվորել, միրուքդ էկել ա:
Ասըմ ա. — Թաքավորը սաղ ըլի, աչքս բաց արի՝ հերս նախրչի էր, ես էլ ֆորթարած, քյասբութունը ինձ էս օրը քցեց։ Իլլաճս կտրվեց, բաց եմ թողել, էկել էս երկրները։
Թաքավորը ասըմ ա. — Բա էն տղեն քու ի՞նչն ա, որ ընտեղ կաննած ա:
— Հարևանի տղեն ա, իմ հընգերն ա։
— Դե, — ասըմ ա, — ։գնա՛, էն տղին ասա, թո էթա իրա բանին, դու արի իմ կուշտը, ինձ տղա ի՚լ. դու իմ սանիկն ես, էդ էլ իմ տված բազմանդն ա։ Ես ասել եմ՝ եփոր իմ սանիկը գա ինձ [ 278 ] հասնի, ես նրան ինձ որթի պըտի շինեմ, իմ թաքավորութունն էլ տամ նրան։
Տղեն գնաց հընգորը ասեց, թե. — Դա՛վիթ, դու գնա քու բանին կաց. վախի՛լ մի, թաքավորը ինձ իրան տղա ա շինըմ. եփոր բանն էլավ, ինչ որ սիրտդ ուզի՝ ես կտամ քեզ: Դե գնա՛, արխեին կաց։
Հընգերը գնաց իրա տեղը, ինքն էլ գնաց թաքավորի կուշտը։ Թաքավորը ղրկեց դրան համամ, թամուզ լեղացրին, բերին թամուզ շորեր հաքցրին, արին թաքավորի տղա։ Մնաց մի էրկու շափաթ, մի ամիս ըտեղ, թաքավորը մտածեց, ասեց. — Արի՛ սրան պսակենք, ժամանակին իմ թաքավորութունն էլ տամ սրան։
Վազիրն ու նազիրն ասեցին. — Լավ ես ասըմ, թաքավոր, համա խոսքը տղինն ա, կանչենք հարցնենք, տենանք ո՞ւմ ախչիկն ա առնըմ։
Թաքավորն ասեց. — Շա՛տ լավ։
Կանչեցին տղին, ասեց. — Ո՛րթի, ես ուզըմ եմ քեզ հարսանիք անեմ, մի լավ մարթի ախչիկ ուզեմ, որ դու ըլես իմ թախտի թաքավոր, նա էլ ըլի թաքուհի։
Ասեց. — Թա՛քավոր, դու գիտաս։
Ասեց. — Ես գիտամ, համա բանը քեզանըմ ա, տենանք ո՞ւմ ախչիկն ես ուզըմ։
Ասեց. — Թաքավոր, ախր էդ ձեր բանն ա, ես ի՞նչ ասեմ։
Ասեց. — Որթի, դու պըտես ասիլ, ա՛սա։
Ասեց. — Թաքավոր, որ ինձ ես հարցնըմ՝ շատ զոռ ա իմ ասածը։
Ասեց. — Ասա՛, որթի, ինչ որ ասես՝ կկատարեմ։
Ասեց. — Թաքավոր, որ ինձ ես ասըմ՝ ես առնըմ եմ Գյուլինան-Բանովշին[1]:
Ասեց. — Ա՜յ հա՜յ, էդ շատ դժվար ա, ա՛յ որթի։ — Ասեց. — Նազրի ախչիկն առ, վազրի ախչիկն առ, յա մի ուրիշ թաքավորի ախչիկ առ, թե չէ ո՜վ կարա բերի Գյուլինան–Բանովշին։
Ասեց. — Թաքավոր, եփ որ ինձ իրավունք տաս՝ ես բերել կտամ։
Ասեց. — Ես շատ ուրախ կըլնեմ, իրավունք ունես։ [ 279 ] — Մարթ ղրկենք, — ասեց, — իմ հընգորը կանչենք, իմ հընգերը շատ ղոչաղ ա, նա կբերի։
— Մարթ ղրկա՛, թող կանչեն գա։
Ասեց. — Թաքավոր, ես ինքս կէթամ կբերեմ տղին։
— Դե գնա՛, — ասեց։
Դուս էկավ, գնաց իրա հընգոր կուշտը. — Բարի իրիկոն, ա՛խպեր:
— Բարով, հազար բարի։
— Էհ, մո՞նց ես, լա՞վ ես։
— Լավ եմ, էլի, ապրըմ ենք. էս շափաթ մի իրեք մանեթ փող եմ առե։
— Վախիլ մի, ադա, աստված որ աչողացրել ա՝ իրեք մանեթի տեղակ իրեք հազար մանեթ կտամ քեզ, ճամփա կդնեմ։ — Ասեց. — Ադա, գիտա՞ս ինչ կա։
— Ի՞նչ։
— Քեզ շատ թաքավորի կշտին գովացել եմ, ասել եմ ըսենց ղոչաղ տղա ա իմ ախպերը։ Էկել եմ քեզ տանեմ, որ էթաս ինձ հըմար ախչիկ ուզես։
— Հա՛յ տնաշեն, ես ո՞րտեղան ախչիկ ուզողն եմ։ Ես ի՞նչ գիտամ ախչիկ ուզիլը։
— Այ տունդ շինվի, ի՞նչ ես վախըմ, ինչ որ քե կասենք դու էն արա։ Տանըմ եմ քեզ, որ թաքավորը քեզ ճընանչի, որ էն ժամանակը, որ ես թաքավոր ըլեմ՝ դու էլ ըլես իմ նազիրը։
Թե. — Դեհ դու գիտաս, ախպեր, որ ասըմ ես՝ էթանք:
Վե կացան իրանց այնոյինը վե կալան, էթացին թաքավորի կուշտը։
Գնաց տղեն թաքավորին գլուխ տվուց, կաննեց, ասեց. — Թաքավորն ապրած կենա, ի՞նչ ես ասըմ։
Թաքավորն ասեց. — Ես քեզ ասըմ եմ, որ էթաս Գյուլինան–Բանովշին ուզես իմ սանիկին. գնա՛, ինչ որ սիրտդ ուզըմ ա, վե կալ ու գնա։
— Թաքավորը սաղ ըլի, — ասեց, — ես ո՞նց էթամ, դու թաքավոր ես՝ չես կարըմ, որ զորք ունես, զոռ ունես. ես ի՞նչ անեմ՝ ոչ մարթ ունեմ, ոչ փող։
Սանիկն ասեց. — Սուս կաց, գնա՛, մի վախիլ, ես քեզ տեղը կասեմ, ուզըմ եմ քեզ լավ մարթ շինեմ, ինչ ուզըմ ես՝ ուզի, գնա՛։ [ 280 ] Ասեց. — Թաքավոր, որ ախպերս ասըմ ա՝ կէթամ, համա ղարիպ տղա եմ, ինձ մի տասը օր ժամանակ տու, մի հազար մանեթ էլ փող տու, ուտեմ, խմեմ, էս քաղաքը ման գամ, մարթ ճընանչեմ, որ նոր էթամ։
Թաքավորն ասեց. — Շատ լավ, հազար մանեթ տվե՛ք էդ տղին։
Էդ տղեն գլուխ տվուց ու դուս էկավ, գնաց քաղաքը, օրը հարիր մանեթ էդ քաղաքըմը ծախսեց՝ ուտըմ էր, խմըմ, դափով, զուռնով քեֆ անըմ: Ինն օր քեֆ արեց, մնաց էն մի օրը, մեկ էլ հարիր մանեթ փող։
Տղեն առավոտը վե կացավ, էրեսը լվաց, ասեց. — Ա՛ստված, էսօր հարիր մանեթը ո՞րտե պըտի ուտեմ։
Գնաց քաղաքի ղրաղին, տեհավ մի մկիտանի դուքան կա. — Բարիլո՜ւս, — ասեց, — խազեին։
— Բարո՜վ, հազար բարի։
Ասեց. — Խազեին, մի տրիցատկա արաղ բե՛:
Արաղը բերուց։
— Էրկու թաս էլ բե, — ասեց։
Լցրուց էրկու թասը, մինը ինքը վե կալավ, մինն էլ տվուց մկիտանչուն։
Ասեց. — Սաղ ըլես, խազեին, աստված բարու հետ ըլի։ — Ասեց. — Խմա՛, խազեին, էտ էլ դու խմա։
Մի մին էլ խմեցին, հանեց արաղի փողը տվուց՝ տասը մանեթ։
— Ա՛ռ, խազեին, ես սաղ ըլեմ քու հըմար։
Խազեինը առավ փողը, դրուց դալխը։ Ինքը մտքի հետ ընկավ. ղաֆիլ տեղ էթալը միտքը ընկավ։ Ձեռը դրուց անգաջին, մտածեց։
Խազեինն ասեց. — Ա՛յ տղա, խի՞ ես ըտենց երկար մտածըմ, վախըմ ես տասանոցդ ուտե՞մ։ Արաղի գինը մի աբասի ա, մնացածը ետ կտամ։
Ասեց. — Խազեին, դրա հըմար չեմ մտածըմ, — ասեց, — ես դարդ ունեմ:
Ասեց. — Ա՛յ որթի, ի՞նչ ա դարդդ։
Ասեց. — Թաքավորը ինձ ղրկըմ ա էթամ Գյուլինան-Բանովշին բերեմ։ Տասն օր մհուլ ի առել. էսօր թմամըմ ա, էքուց պըտի էթամ, չեմ գիտըմ, թե ի՞նչ անեմ։
Ասեց. — Վա՜յ, այ որթի, էդ ինչ դժվար բան ա. էդ թաքավորը ինքը խի՞ չի էթըմ, որ քեզ պես մի գյադի ա ղրկըմ։ [ 281 ] Ասեց. — Իմ հընգորն ա ուզըմ էդ ախչիկը, իմ հընգերն էլ ինձ ա ղրկըմ։
— Ա՛ տղա, — ասեց, — քու ու քու հընգոր մեչ բան կըլի, դու կարա՞ս էդ ախչիկը բերել։
— Ի՜նչ անեմ, որ ղրկըմ են՝ պըտի էթամ, էլի։
— Դե որ պըտի էթաս, ա՛յ որթի, ես պատվերը քե կասեմ։
Ասեց. — Պըտի ծովով էթաս, մի հատ, — ասեց, — ծովի ղրաղին գյամի շինել կտաս, որ մեչը սադա չամ-չրաղից ըլի. նրա մեչին վե կունես մի տարեն ուտելիք, ետո քեզ համար վե կունես տասնէրկու ձեռք թամուզ թաքավորական շորեր, էնու գյորա էլ փող վե կունես. վախիլ մի, թաքավորից ինչ ուզես՝ կտա, թաքի էն ախչիկը բերես։ Վե կունես, — ասեց, — մի ուրաք, մի սղոց, մըն էլ մի կծիկ թել, որ ընչար հազար մղոն երկար ըլի։ Ըտոնք որ թաքավորը տվուց, պրծավ, ընդիան որ նստես գյամին, առաչին սըֆթա մի ձուկ ըռաստ կգա, էն ձկանը քցա ջուրը. ընդիան որ գնացիր, մի ջուր ա գալի՝ մտնըմ ա ծովի մեչը, ինչքան մրչիմ կա՝ թոփ են էլել ընտեղ, սղոցով մի ծառ կկտրես, ուրաքով կտաշես ու կդնես էն ջրի վրեն, որ մրչըմները անց կենան։ Էն մրչըմները ժամանակով քեզ կհարկավորին։ Էնտեղան էլ կէթաս կտենաս, որ մի մենձ ծառի վրա մի Զմբուռթ ղշի բուն կա, նրա ճուտերը ամեն տարի օցը ուտըմ ա, ընտեղ բուսուն կպահես, օցին կսպանես, էն Զմբուռթ ղուշը քեզ կհարկավորի։ Ետո ընդիան էլ կէթաս մի ծովի ղրաղին, մի ծառի վրի աշխարքը ինչ զդար մեղրաճանճ կա՝ հավաքվել են ընտեղ, էն թելի տուտը կկապես էն ծառիցը, մի տուտն էլ ձեռիդ կպահես ու գյամին կքըշես, կէթաս՝ ծովի միչին մի կղզի կա, էն կղզումը մի ծեր, հալիվոր մարթ կա, կէթաս նրան բարով կտաս, նա քու բարովը կառնի, քեզ կօրհնի ու կմեռնի, նրա տեղն ընտեղ կփորես, կդնես փոսի մեչը, ֆողը վրա կտաս, նրանից եննա էլ դու գիտաս, կէթաս, կըլնես Գյուլինան-Բանովշի քաղաքը, ինչ կանես՝ կանես:
Էն օրն էլ մթնեց, գնաց իրա տեղը քնեց, առավոտը լիսացավ, շատ թեզ թաքավորի մարթն էկավ կանչեց տարավ, գնաց թաքավորի կուշտը, թաքավորն ասեց. — Հը՜, ա՛յ տղա, պրծա՞ր, քեֆդ արիր, վերչացրիր, լավ մարթիկ ճանչեցի՞ր։ Հըմի ի՞նչ ես ասըմ, կէթա՞ս:
— Թաքավորը սաղ ըլի, կէթամ, ընչի՞ հըմար չեմ էթա։
Թաքավորն ասեց. — Որթի, դե ուզա՝ տենամ ինչ ես ուզելու քու ճամփի հըմար։ [ 282 ] Ասեց. — Թաքավորը սաղ ըլի, քեզ էլ հայտնի ա, որ պըտի ծովովը էթանք։
Ասեց. — Հայտնի ա, որթի:
— Ես ուզըմ եմ, — ասեց, — ծովի ղրաղին մի գյամի պատրաստեն, շատ լավը, մեչը չամ-չրաղից։
Ասեց. — Էլ բան ուզա, որթի։
— Նրա մեչն, – ասեց, — մի տարեն ուտելիք, իմ ու իմ գյամչու հըմար ուզըմ եմ տասներկու ձեռք շոր, մինը մնիցը լավ, ուզըմ եմ մի տասը հազար մանեթ փող, մի սղոց, մի ուրաք, մի կծիկ թել, ունենա հազար-հազար արշին երկարութուն, ինձ հըմար մի լավ թուր, մի բահ, մի քլունգ, էլ ոչինչ բան չեմ ուզըմ։
— Դե, — ասեց, — գնա, հինգ օրից եննա պատրաստ կըլի ամեն բանը։
Հինգ օրը թամամեց, տղին կանչեցին, լավ պատիվ տվին, ճամփու քցեցին, գնաց։ Նստեց գյամու մեչը, ընկավ ծովի էրեսը։ Տղեն ասեց. — Գյամչի, ուշըդ վրեդ պահա, մի մենձ ձուկը պըտի գա առաչներս, չոլումը վեր ընկած:
Գյամչին մտիկ անելով էթըմ էր: Տեհավ ձուկը ղրաղին վեր ընկած ա, ասեց. — Թաքավորի որթի, հրե՛ս ձուկը։
Թաքավորի տղեն ասեց. — Գյամին կաննացրա։
Գյամին կաննացրին, թաքավորի տղեն գյամուցը վեր էկավ, ձուկը թոլ արեց, քցեց ջուրը, ձուկը ծովիցը ձեն տվուց, ասեց. — Գնա՛, մի վախիլ, թաքավորի որթի։
Եննա գյամին քշեցին, գնացին մի առվի թուշ էլան: Տեհան որ աշխարհը ինչ զըդար մրչիմ կա՝ ըտեղ թոփ ա ըլել։ Ասեց. — Գյամչի, կաննացրա գյամին։
Տղեն գյամուցը վեր էկավ, գնաց սղոցով մի մենձ փետ կտրեց, ուրաքով էրեսը տաշեց, քցեց էտ առվի վրին։ Մրչըմներն ընկան ճամփա ու գնացին։ Ետի մի մրչիմը իրա ոտը կտրեց, տվուց տղին, ասեց. — Առ էս ոտս, գնա՛, աստված քեզ հետ, մի վախենալ, ինչ վախտ որ նեղ տեղ ընկնես՝ մեզ իմաց տու։
Էլի գյամին քշեցին, գնացին մի մենձ ծառի ռաստ էկան։ Տեհան դրուստ դրա վրին մի մենձ Զմբուռթ ղշի բուն կա. ճուտերը մեչն են, միայն ղուշը ըտեղ չի։ Ասեց. — Գյամչի, գյամին կաննացրու՝ տենանք։
Ինքը գնաց ծառի տակը, ընտե մնաց մի հ՚իրեք օր, կացավ [ 283 ] թաքուն, բուսուն քաշեց: Տեհավ ըհը՛, հրես վիշապն էկավ. Վիշապը ուզեցավ ծառը նի ըլնիլ՝ էն սհաթը թուրը քաշեց, վիշապին տվուց, մեչտեղից էրկու կտոր արուց, եննա մանդր-մանդր կոտորեց թրով, ինքը քաշվեց մի շվաք, քունը տարավ՝ քնեց։ Ճաշը թեքվել էր. իրիկնապահ էր, ղուշը իրա տեղից էկավ, հեռվանց տեհավ, որ մի հողածին իրանց ծառի տակին քնած ա։ Ասեց. — Ա՜յ հա՜յ, էս ա ամեն տարի իմ ճուտերը ուտըմ, իմ թշնամին էս ա։ — Գնաց, որ մի ահագին քար ճանկերով վեր ունի, բերի քցի գլխին։
Ասսու հրամանքովը իրա ճուտերը լիզվավորեցին. — Ամա՜ն, ա՛յ մեր, մեզ ազատողը դա ա, դրան մի սպանի։
Մերն իրա ճուտերին լսեց, գնաց ճուտերի կուշտը, ճուտերն ասեցին. — Ա՛յ մեր, դե մտիկ արա, տես վիշապի ջանդաքը ինչդար ա կոտորել, ըստեղ վեր ածել։
Մերը տեհավ վիշապի ջանդաքը, գնաց տղի վրեն թևը հով բռնեց, տղեն քնեց։ Տղեն աչքը բաց արուց, զարզանդեց. ղուշն ասեց. — Էլ մի վախենալ, թաքավորի որթի, ինչ որ ուզըմ ես՝ ուզա։
Ասեց. — Ղո՛ւշ, հեչ բան չեմ ուզըմ։
Ասեց. — Դե առ էս իմ բմբըլից մինը տամ, եփ որ նեղ տեղ կընկնես՝ ինձ իմաց կըտաս։
Տղեն բմբուլն առավ, գնաց նստեց գյամին, գյամին քշեց գնաց։ Գնացին էն ծառին հասան, որ մեղրաճանճերը սաղ էլ ըտեղ ին թոփ էլել, Տղեն թելի մի տուտը կապեց ծառիցը, մի տուտն էլ կապեց գյամուց, գյամին քշեցին: Գնացին հասան էն կղզին։ Տղեն գյամուցը վեր էկավ, գնաց ըտեղ, տեհավ որ դրուստ հալիվորը ըտեղ ա։
Ասեց. — Բարի օր, բարի։
Թե. — Բարո՜վ, հազար բարին, բալա ջան։ Աստված քեզ աչողութուն տա, աստված օրհնի քեզ։ Ես մեռնըմ եմ, ինձ կթաղես։ — Ասեց ու հալիվորը մեռավ։
Տղեն առավ բահն ու քլունկը, գետինը խոր փոս արուց, հալիվորին թաղեց։ Գնաց նստեց գյամին, քշեցին գնացին։ Գնա՜ցին, դեմ էլան Գյուլինան-Բանովշի քաղաքին։ Գյամչին գյամին կաննացրուց, լամբարները[2] վե թողուց։ Տղեն ասեց. — Գյամչի, էս գյամին քե ամանաթ, կուտես, կխմես, էս գյամին կպահես, ես գնամ քաղաք, մի տենամ ինչ կա: [ 284 ] Տղեն գնաց քաղաքը, յավաշ-յավաշ ման էկավ քաղաքը, ընդի մտիկ անելով տեհավ մի դռան առաչի մի պառավ կնիկ մի մեծ թեշի ձեռին օլորըմ ա:
— Բարի օր, — ասեց, — նանի։
Ասեց. — Բարով, հազար բարով, նանը քեզ ղուրբան:
Ասեց. — Նանի, ինձ ղոնաղ չե՞ս վեր ունիլ:
Ասեց. — Խի՞ չեմ վեր ունիլ, համեցեք։
Նանը տղին տարավ տուն, տղեն տեհավ նանենց տունը դարտակ ա, ասեց. — Նանի ջան, բա ի՞նչ կա ուտելու։
Ասեց. — Որթի, ցամաք հաց, էն էլ գարի։
Ասեց. — Նանի, առ փող տամ, գնա բազարիցը բան բե, ուտեմ, սոված եմ։ — Հանեց տղեն տվուց նանին մի բուռը ոսկի։ Նանի ջանին էր մուննաթ, քշտըվեց, գնաց բազարը, առավ ուտելիք, խմելիք, բերուց տուն, տղի հետ նստեցին կերան ու խմեցին։
Ասեց. — Նանի, ես ղարիբ տղա եմ, ըսկի էս երկրները չեմ էկել, ի՛նչ կա էս քաղաքըմը։
Թե. — Ա՜յ որթի, քաղաք ա, ի՜նչ ասես՝ կա։ Մեծ մայրաքաղաք ա, թաքավորը միչին։
Ասեց. — Նանի, թաքավորին ի՞նչ ունի, ի՞նչ չունի։
Ասեց. — Որթի, ուզըմ ես դու էլ բան իմանա՞ս։
Թե. — Բա ղարիպ տղա եմ, ախր ուզըմ եմ իմանամ։
Թե. — Որթի, թաքավորին մի ախչիկ ունի, քրքրվի էն թավուր ախչիկը։
— Նանի՛, խի՞ ես ըտենց ասըմ, ի՞նչ ա արել էդ ախչիկը։
Թե. — Որթի, — ասեց, — հարիր տղի գլուխ կտրիլ ա տվել, դրել բադանի[3] վրեն։
Թե. — Ախր նանի, պատճառն ի՞նչ ա, ընչի հըմար ա կտրիլ տվել։
Թե. — Այ որթի, ինքը շատ սիրուն ախչիկ ա, արևին ասըմ ա՝ դուս մի գա, որ ես դուս եմ գալի. ինչ անես, որ հնարներ ունի. ինչ տղա որ էթըմ ա ուզելու, էն հնարներ ա ասըմ, նրանք չեն կարըմ հանի, նըրա հըմար էլ գլխները կտրըմ ա։
Ասըմ ա. — Նանի, էսօր մնաս բարին, էքուց էլի քու ղոնաղն եմ։ – Հանըմ ա փող ա տալի նանին, ասըմ ա. — Կէթաս քաղաքը, [ 285 ] մի ձեռք շոր կառնես քեզ հըմար, որ թաքավորի լայեղ ըլի։ — Ասըմ ա տղեն ու դուս ա գալի ըտեղան, էթըմ հասնըմ գյամուն, դուռը ծեծըմ ա, գյամչին դուռը բաց ա անըմ. — Բարի իրիկուն, — ասըմ ա գյամչուն:
— Ասսո՛ւ բարին, հազար բարի։
Գյամչին ասըմ ա. — Թաքավորի տղա, ասա տենանք, ինչ կար, ի՜նչ չկար քաղաքըմը:
— Է, ի՜նչ ասեմ, գյամչի, ինչ ասես կա, էքուց մի լավ խաբար կբերեմ,— ասըմ ա ու քշերը ըտեղ քնըմ:
Առավոտը լիսանըմ ա, տղեն վեր ա կենըմ, էլի էթըմ քաղաքը, դուզ պառավի տունը։
Ասըմ ա. — Բարով քեզ, ա՛յ նանի։
— Հազար բարի էկա՜ր, ջանի:
Ասըմ ա. — Նանի ջան, շորերը առել, հազրե՞լ ես։
Ասըմ ա. — Առել եմ, որթի ջան։
— Դե բե, — ասըմ ա, — հաքի, տենանք։
Նանը շորերը բերըմ ա, հաքնըմ ա։
— Է՜ֆ, — ասըմ ա, — նանի ջան, ի՛նչ լավ սազըմ ա, դառար վազրի կնիկ, կասես՝ օխտն օր իմ մերն ըլես։ — Ասըմ ա. — Նանի, գիտաս ինչ կա՞։
Ասըմ ա. — Ի՞նչ կա, որթի ջան։
— Պըտես էթալ Գյուլինան-Բանովշին ուզիլ ինձ։
Ասըմ ա. — Ա՛յ որթի, ես ո՞նց էթամ էնտեղ, թաքավորը ինձ ախչի՞կ կտա։
Ասըմ ա. — Կտա, բան չի ասիլ, — հանըմ ա մի բուռ ոսկի տալիս ա, ասըմ ա, — Գնա։
Պառավը ոսկին առնըմ ա, ուրախանըմ, ասըմ ա. — Որ ասըմ ես, որթի, կէթամ։
Պառավը ընկնըմ ա ճամփեն, էթըմ, հասնըմ թաքավորի դուռը, խնամաքարին նստըմ ա։
Նրանց ծառեն դուս ա գալի. — Հը՛, — ասըմ ա, — ի՞նչ կնիկ ես, ըտե նստել ես:
Ասըմ ա. — Էկել եմ թաքավորի ախչիկը ուզեմ իմ տղին։
Ասըմ ա. – Շատ լավ, էթամ թաքավորին իմաց տամ։
Ծառեն էթըմ ա թաքավորի կուշտը, թաքավորին գլուխ ա տալի, կաննըմ: [ 286 ] Թաքավորն ասըմ ա. — Բարո՜վ, հազար բարի, նանի, — տեղ ա շանց տալի, ասըմ ա, — Արի ըստե նստի։ Հը՛, — ասըմ ա,— նանի, ի՞նչ ես ասըմ, ի՞նչ կա։
Ասըմ ա. — Թաքավորը սաղ ըլի։ Էկել եմ Գյուլինան-Բանովչին ուզեմ իմ տղին։
Ասըմ ա. — Շա՜տ լավ ես արել, նանի։ Դե, յավաշ Գյուլինան-Բանովչին կանչենք, տենանք ի՞նչ ա ասըմ։
Պառավն ասըմ ա. — Դո՛ւ գիտաս։
Մարթ են ղրկում Գյուլինան-Բանովչին կանչըմ են։ Գյուլինան-Բանովչեն գալիս ա թաքավորի կուշտը։
Թաքավորը ասըմ ա. — Հը, էս մեծ կնիկն էկել ա քեզ ուզի իրա տղին, կառնե՞ս։
— Թաքավոըը սաղ ըլի, — ասըմ ա, — ինչի՜ չեմ առնի, կառնեմ, համա դրա տղեն իմ հնարները որ հանի, ես էլ կառնեմ։
— Պառավ, — ասըմ ա թաքավորը, — լսեցի՞ր, որ իմ ախչիկը քու տղին առնըմ ա. մենակ քու տղեն պիտի գա ըստեղ տենանք, որ հնարները ասենք, տղեդ հանի, որ ախչիկը տամ տանի։
— Շատ լավ, — ասըմ ա պառավը, — էթամ ղրկեմ, գա։
Պառավը վեր ա կենըմ, էթըմ, հասնըմ տղի կուշտը։ Տղեն ասըմ ա. — Հը՛, նանի՛ ջան, ի՞նչ կա, ի՞նչ չկա։
— Տո եսի՞մ, իմ որթի, ես գիտամ ի՜նչ կա, էնա փիս են, է՛լի ասըմ ա, որ տղեդ պտի ըստեղ գա, որ հնարները ասենք, հանի, եննա մեր ախչիկը տանք իրան։
Ասըմ ա. — Շատ լա՜վ, էթամ։
Տղեն վեր ա կենըմ, էթըմ թաքավորի կուշտը, թաքավորն ասըմ ա. — Հը՛, դո՞ւ ես էն տղեն, որ իմ ախչիկը ուզըմ ես։
Ասըմ ա. — Ես եմ, թաքավորն ապրած կենա։
— Դե, — ասըմ ա, — գիտա՞ս ինչ կա, տղա։ Հըրե էն մեյդանըմը, հարիր խալվար ցորեն, հարիր խալվար գարի, հարիր խալվար էլ կորեկ իրար խառնած, մի տեղ շեղշ արած ա, էս մի քշերվա միչին թե իրարից ջոկեցիր՝ ախչիկը կտամ քեզ, թե չէ՝ գլուխդ կկտրենք, կդնենք էս բադանի վրեն։
Ասըմ ա. — Շատ լավ, թաքավորը սաղ ըլի։
Տղեն դուս ա գալի ու դուզ էթըմ գյամատունը, ասըմ ա. — Գյամչի, թաքավորը էս թամբահը տվել ա, ո՞նց անենք, ի՞նչ զդար ֆահլա բռնենք, որ մի քշերվա միչին իրարից ջոկեն: [ 287 ] Դես են մտածըմ, դեն են մտածըմ, գյամչին ասըմ ա. — Թաքավորի որթի, էն ժամանակը որ մրչըմներին ճամփա շանց տվիր, ախր նրանք ասեցին, թե որ նեղ տեղը ընկնես՝ մեզ իմաց արա։
— Հա, — ասեց, — էդ լավ ես ասըմ, էդ լավ էլավ:
Մրչըմի ոտը իրար տվուց, աշխարքըմը էլ մրչըմ չկար, ինչ կա էկան։
Մրչըմներն ասեցին. — Հը՛, թաքավորի որթի, ի՞նչ նեղ տեղն ես ընկել։
Ասեց. — Մրչըմներ, ձեր ասսու սիրուն, ըսենց մի նեղ տեղ եմ ընկել, պըտի մի բան անեք։
Թե. — Ի՞նչ բան։
Տղեն ասեց. — Թաքավորը հարիր խալվար ցորեն, հարիր խալվար գարի, հարիր խալվար կորեկ իրար ա խառնել, պըտի ջոկեք, ջոկ-ջոկ շեղջ անեք։
Մրչըմները ասեցին. — Շատ լավ, դու արի մեզ տեղը շանց տու։
Թաքավորի տղեն դրանցից մի քանիսը վե կալավ, տարավ տեղը շանց տվուց, էկավ։ Մութն ընկավ. ինչ զդար մրչիմ կար՝ էկան, հ՚իրեք մասի բաժանվեցին, մի մասը ցորենը կրեց, մի մասը՝ գարին, մի մասը՝ կորեկը, տարան ջոկ-ջոկ տեղ շեղջ արին, ընենց որ իրա տակի ֆողն էլ մնաց տակին: Պրծան մրչըմները, մնաս բարով ասեցին ու գնացին։ Տղեն էդ քշեր ընչար լիս ղարավուլ մնաց, ասեց. — Չըլի թե թշնամին գա, խառնի։
Առավոտը լիսացավ, գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավորն ապրած կենա, համեցեք, տեհեք, ջոկել եմ։
Թաքավորը վե կալավ իրա նազիր-վազրին, գնացին տեհան ընենց մի ջոկել ա զարմանալի, իրա ղորթն էլ որ թոփ ըլեր, չէր կարա էդպես ջոկի։
Թաքավորն ասեց. — Ապրես, ա՜յ տղա, արժան ա որթի, քեզ։
— Դե, — ասեց, — գնա քու տեղը, քու մորն էլ եննա ասա գա։
Գնաց իրա մոր կուշտը. — Հը, — ասեց, — որթի ջան, ի՞նչ արիր։
Ասեց.— Նանի ջան, բանն աչող ա, էլի պտի գնաս թաքավորի կուշտը, տե՛ս, էլի ի՞նչ ա ասըմ։
Ասեց. — Շ՛ատ լավ, էթամ:
Պառավը հաքավ կրկին թամուզ շորերը, գնաց թաքավորի կուշտը, էս հետը առանց հրամանի նեքսև մտավ թաքավորի կուշտը: [ 288 ] Թաքավորին գլուխ տվուց, կաննեց: Թաքավորը տեղ շանց տվուց, նստեց:
Ասեց. — Նանի՛, ապրի քու տղեն, շատ ղոչաղ էր, հըմի էլ մի բան կա, — ասեց, — էն էլ հանի, իմ ախչիկը տանի։ — Ասեց. — Նանի՛, հըրե՛ն, էն պուճուր կոնդը տենը՞մ ես։
Պառավը թե. — Տենըմ եմ։
Ասեց. — Իմ հոր մուհրը մի չայնըկի վրեն տված, մեչը անմահական ջուրը լիքը, անմահական խնձորը միչին, էն կոնդի տակին ա, եփ որ քու տղեն էն կոնդը օխտը սհաթըմը վե կալավ ու իմ չայիկը բերուց ինձ, ախչիկս կտամ։
Ասեց. — Շատ լավ թաքավոր։
Ասեց ու պառավը հեռացավ թաքավորի կշտից, էկավ տղի կուշտը։
Տղեն ասեց. — Հը՛, նանի ջան, ի՞նչ կա։
Ասեց. — Ո՛րթի, հըմի էլ ասեց՝ էն կոնդի տակին իմ հոր չայնիկն ա, մեչը անմահական ջուր, անմահական խնձոր, թե օխտը սհաթըմը հանեցիր՝ զաթի ախչիկը կառնես կէթաս, թե չհանեցիր՝ գլուխդ կկտրեն։
— Դե որ ասել ա, պըտի հանենք, թե չէ գլուխս թող կտրի։
Տղեն ասեց ու թողեց գնաց գյամին, գնաց գյամչու կուշտը, ասեց. — Գյամչի, ի՞նչ անենք, ախր հըմիկ էլ էս բանն ա ասել։
Գյամչին ասեց. — Բա՜, էդ ի՞նչ դժար ա։ — Ասեց. — Թաքավորի որթի, էն վախտը, որ ղշի ճտերը ազատեցիր, ղուշը քեզ բմբուլը տվուց, որ նեղ տեղն ընկնելուս տաս. մի կանչի տենենք ի՞նչ ա ասըմ։
Տղեն բմբուլը իրար քսեց, ղուշը թռվռալեն էկավ։
— Հը, — ասեց, — թաքավորի որթի, ի՛նչ նեղ տեղն ես ընկել։
Տղեն ասեց. — Զմբուռթ ղուշ, իմը՝ դու, քունն՝ աստված, ըսենց մի նեղ տեղ եմ ընկել, պըտի ճար անես։
— Հա՜յ, — ասեց, — մի իրեք տարի աղաք ըլեր, մեծացել եմ, հա՜մա ինչ արած, գնա օխտը որց ոչխար[4] բե, ուտեմ, էթամ չայնիկը հանեմ, բերեմ։
Տղեն էթըմ ա, օխտը որց ոչխար ա բերըմ, օխտն օր էլ թաքավորից հրաման առնըմ։ [ 289 ] Զմբուռթ ղուշը օրը մի որց ուտըմ ա, օխտն օրը որ թամամըմ ա, ասըմ ա. — Գիտե՞ս ինչ կա, թաքավորի տղա. կէթաս էն կոնդիցը մի հինգ լոք[5] հեռավորութան մի խոր փոս կքանդես, նի կմննես էն փոսի մեչը, ես պըտի նի ըլնեմ երկինքը, ընդիան թևերս թափ տալով պըտի գամ, որ էդ կոնդը պատռի մեչտեղիցը. դու էլ ղայիմ կաց էն փոսըմը, չվախենաս: Մտիկ արա. կոնդը որ պատռեց, չայնիկը էրևաց, դու դուս արի, չայնիկը վե կալ ու հեռացի։
Ասեց. — Շատ լավ։
Ինչ որ ղուշն ասեց, տղեն էլ կատարեց։ Ղուշը էլավ երկինքը, ընտեղան թևերը թափ տալով որ էկավ, էտ կոնդը մեչտեղից պատռվեց, չայնիկը բաց էլավ։ Տղեն գնաց չայնիկը վե կալավ ու հեռացավ։ Ղուշը էլի գնաց իրա գործին: Տղեն էլ գնաց գյամատունը։
Գյամշին ասեց. — Բերի՞ր։
Թե. — Բերել եմ:
— Դե, որ, — ասեց, — բերել ես, էս մի բանն էլ ես ասեմ։
Գնա, — ասեց, — քաղաքիցը մի չայնիկ առ բե, էս ջուրն ու խնձորը ածենք էն չայնըկի մեչը, ժամանակին քեզ կհարկավորի։ Խամ ջուր, մի կարմիր խնձոր քցենք մեչը տանք թաքավորին, էն իրա հոր մուհրիցը կճընանչի իրա չայնիկը։
Ինչ որ ասեց՝ տղեն էլ կատարեց, վե կալավ թաքավորի չայնիկը տարավ տվուց թաքավորին։ Թաքավորը մտիկ արուց մուհրին, տեհավ որ իրենցն ա, ասեց. — Ապրիս, այ տղա, հալալ ա իմ ախչիկը քեզ։
Կանչեց ախչկանը, ասեց. — Որթի, ինչ ասել ենք, էս տղեն կատարել ա, հըմի ի՞նչ ես ասըմ։
— Ինչ ասեմ, թաքավոր, էնա պըտի առնեմ էլի, համա, — ասեց, — թաքավոր, էքուց ես քառասուն ախչկա հետ միասին կհաքնվենք, կէթանք բաղը, էն տղեն թող գա, ում որ ջոկեց, առնի էթա։
Տղեն գնաց գյամատունը, ասեց. — Գյամչի, հըմի էլ ըսենց ասեց, ախր ես ախչկանը ըսկի չեմ տեհել, ես ո՞նց ճնանչեմ։ — Մտածեցին, գյամչին ասեց. — Էն ժամանակը մենք մեղուներին ճամփա շանց տվինք, ետի ճանճը թևը տվուց, ասեց. «Նեղ ընկնելուս մեզ իմաց արա՛»։ Կանչի, տենանք ի՞նչ կասեն:
Տղեն մեղրաճանճի թևը քսեց իրար, մեղրաճանճերը էկան, – [ 290 ] ասեցին. — Հը՛, թաքավորի որթի, ի՞նչ կա, ի՞նչ նեղ տեղ ես ընկել, որ մեզ ուզըմ ես:
Ասեց. — Ճանճեր ջան, ըսենց մի բան ա պատահել, պըտի օքնեք։
Ասեցին. — Շատ լավ, որ նրանք կէթան իքին, դու էլ հետները կէթաս, մենք էլ էրթկովը կգանք, որին որ վրա կտանք, նա ա Գլուլինան-Բանովշեն, կգաս ու ղայիմ կբռնես։
Առավոտը տղեն վե կացավ գնաց բաղը, տեհավ ախչկեքը էկան, քառասուն ախչիկ, մինը մնիցը սիրուն, իշկա էլ[6] մի տեսակ շորերով։ Տղեն ասեց. — Յարաբ աստված, ըստոնց ո՞րն ա Գյուլինան-Բանովշեն։
Ախչկերքը բարև տվին տղին, անց կացան։ Տղեն մտիկ արուց, տեհավ ճանճերը էկան, ճանճերն էն զդար շատ էին, որ արևի աղաքը առել էին, էկան էն ղդարն էլ[7] թափեցին Գյուլինան-Բանովշի գլխին։ Տղեն գնաց ու ձեռը բռնեց, ասեց. — Օրհնած ճանճեր, թողեք հեռացեք։
Ճանճերը թողին հեռացան։ Կուռը բռնեց, ասելոն, խոսալոն էկան թաքավորի կուշտը։
Թաքավորն ասեց. — Որթի, արժան ա քեզ իմ ախչիկը։ Հըմի, — ասեց, — որթի, ի՞նչ ես ասըմ, ուզըմ ես ըստե՞ղ կենաս, թե հետդ տանես։
Տղեն ասեց. — Թաքավորն ապրած կենա, ես էլ մի թաքավորի որթի եմ, պըտի տանեմ իմ հորը հանձնեմ։
Թաքավորն ասեց. — Շատ լավ, ընչո՞վ պըտի էթաք։
Ասեց. — Թաքավոր, ինձ գյամի ունեմ, ամեն ինչ պատրաստ, էթանք, տեհեք իմ գյամին:
— Դե՛հ, էթանք։
Թաքավոր-թաքուհի, իրա նազիր-վազիրը գնացին գյամին տենալու:
Գնացին հասան գյամու կուշտը, նի մտան գյամին, տեհան՝ օ՜ֆ, շատ լավ գյամի ա։ Ասեց. — Հավան եմ, որթի, լավն ա։
Էդտեղ նստեցին, հանգստացան, կերան խմեցին, ետ դառան: Թաքավորը իրա ախչկա բաժինքը պատրաստեց, տվեց տղին, ճամփու դրուց։ [ 291 ] Տղեն ու ախչիկը նստեցին գյամին, գյամչին գյամին քշեց։ Գնացին հասան ծովի կեսը, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Դավիթ, ի՞նչ հաղալու բան ունես՝ մի քիչ հաղ անենք։
Ասեց. — Գյուլինան-Բանովշա, պապիդ անմահական խնձորն ու ջուրը բերել եմ, ուզըմ ես, բերեմ՝ հաղ անենք։
Ասեց էտ ինչ լավ ես արել, դե բեր, — ասեց։
Ղութու դուռը բաց արեց, չայնիկը հանեց, տվուց ախչկանը։
Ախչիկը շատ ուրախացավ։ Խնձորը հանեց, գյամու մի դիհը ինքը կայնեց, մի դիհը Դավիթը, իրար քցըմ, հաղ ին անըմ։ Մեկ էլ ախչիկը խնձորը քցեց, փանջարովը ընկավ ծովը, մին էլ տեհան գյամին ետ դառավ դըբա ախչկա հոր տունը:
Ախչիկն ու տղեն. — Վայ, աստված ջան, էս ինչ էլավ, — ասըմ են ու լաց ըլնըմ։ Մեկ էլ ձուկը ծովիցը դեմը դեմ տվուց ու գյամին կայնացրուց։ — Հը՜, — ասեց, — թաքավորի որթի, ի՞նչ նեղ տեղն ես ընկել, ասա տենանք։
Ասեց. — Ամա՜ն, ձուկ ջան, մի հնար արա, ախչիկը խնձորը քցեց ծովը, գյամին ետ ա դառել իրա հոր տունը։
Ձուկը իրա ձկներին ասեց. — Հը՛, որտեղ ըլի՝ խնձորը քթեք բերեք։ — Ձկները էն սհաթը խնձորը քթան, բերին։
Տղեն խնձորն առավ, դրուց չայնըկի մեչը, դրուց ղութու մեչը, դուռը շինեց։ Գյամին ետ դառավ դըբա Դավթի երկիրը։ Գնա՜ց, ծովը կտրեց, դուս էկավ ղրաղը։
Արի, խաբարը հարցնենք թաքավորիցը. թաքավորը տեղից զորք, զորապետ վե կալավ գնաց դըբա ծովը՝ Գյուլինան-Բանովշի առաչը։
Ըտեղ Դավիթը ասեց. — Գյուլինան-Բանովշա, ընչար հըմի մենք քիր ու ախպեր ենք ըլել, սրանից ետն էլ քիր ու ախպեր կմնանք, ես քեզ բերել եմ էս տղի հըմար։
Ըտեղ մխելի Գյուլինան-Բանովշեն տխրեց։ Թաքավոր, թաքուհի, նազիր-վազիր էկան բարովեցին, ծովի ղրաղիցը կուռ-կռի տվին, քեֆ անելով բերին հասցրին իրենց տեղը։ Ըտեղ օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեցին։ Հարսանիքը նստած վախտը Գյուլինան-Բանովշեն տեհավ, որ իրան բերող տղեն ըստեղ չի, ասեց. — Թաքավոր, — ասեց, — էս հարսանիքը էն տղի հունարն ա, խի՞ չես էն տղին էլ կանչըմ ըստեղ։ [ 292 ] Թաքավորը իրա սանիկին ասեց, թե. — Ղրկա քո հավատարիմը գա։ — Ղրկեցին, Դավիթը էկավ։ Է՜հ, ախչիկը կանչեց, իրա կշտին նստացրուց, կերան, խմեցին, հացկերութունն էլ պրծավ, հըմի էլ ամենքը իրանց հըմար հաղըմ են, ուրախութուն անըմ։
Ջհըդի Դավիթը հայի Դավթին ասեց. — Ա՛րի՝ էթանք մխելի ման գանք։ Դուս էկան, գնացին քաղաքից դուս թաքավորական ախպուր կար, նստեցին կողքին, կերան խմեցին, Գյուլինան-Բանովշեն դուրրինով մտիկ էր տալի էտ էրկսին, թե ինչ են անըմ։ Մեկ էլ տեհավ, որ ջհըդի Դավիթը քաշեց խանչալը, տվուց հայ Դավթի մեչքին, արինը չըռռաց. խտըտեցին, տարան կոխեցին չընղըլի[8] տակը։ Մի քիչ եննա ջհըդի Դավիթը ուրախ-ուրախ էկավ տոն։ Գյուլինան-Բանովշեն վե կալավ իրա ղարավաշներից մինը, մեկ էլ անմահական ջուրն ու խնձորը, գնաց էդ ախպուրը, չընղըլի միչից Դավթին հանեց, բերեց յարեքը լվաց, անմահական ջուրը լցրուց վրեն, անմահական խնձորը քթին դեմ արեց, ֆոքին էկավ տեղը։
Դավիթն ասեց. — Օ՜ֆ, էս ինչ լավ է՛լավ, որ ես սաղացա։
Ախչիկն ասեց. — Ա՜յ տնաշեն, էտ դու նրան ի՞նչ իր արել, որ քու արած լավութան տեղակ քեզ բերուց ըստեղ սըպանեց։
Ասեց. — Գյուլինան-Բանովշա, ես երթվիլ ի, որ մահանամ, հարութեն առնեմ, նոր պատմեմ։
— Դե ասա, տենանք:
Ասեց. — Էն տղի կռի բազմանդը իմն ա, ես եմ էդ թաքավորի սանիկը, նա ինձ խափեց, բազմանդը ինձանից առավ ու երթըմ տվեց, որ ոչ մի մարթի բան չասեմ, ընչար որ մեռնեմ, նոր հարութան օրն ասեմ։ Հըմի որ մեռել եմ ու հարութուն առել, ասըմ եմ։
Գյուլինան-Բանովշեն ասեց. — Դե որ ըտենց ա, էթանք վիրև թաքավորի մոտ, ես գիտամ էն։
Վե կացան, գնացին թաքավորի կուշտը, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Թաքավորը սաղ ըլի, ինչքան հարսանքավոր կա թող թոփ ըլի ըստեղ, ես մի քանի խոսք ունեմ ասելու։
Իշկա էլ թոփ էլան, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Թաքավոր, էս տղեն քու ի՞նչն ա, որ էս զդար ծախս ես անըմ, թաքավորութունդ տալիս ես սրան։
Ասեց. — Իմ սանիկն ա։ [ 293 ] Ասեց. — Բա էս տղեն քու ի՞նչն ա, որ ինձ բերուց։
Թաքավորն ասեց. — Էդ էլ իմ սանիկի հընգերն ա։
Ասեց. — Որ քու սանիկի հընգերն էր, խի՞ էր սրան մորթըմ, կոխըմ չընրլըլի տակը, որ ես ու իմ ղարավաշն ենք գնացել, հանել, լավացրել բերել ըստեղ:
Թաքավորն ասեց. — Սանիկ, ըտե՞նց ես արել։
Ասեց. — Չէ՛, թաքավոր, ես ըտենց չեմ արել։
Գյուլինան-Բանովշեն ասեց. — Այ տղա, դեհ դու ասա, քու գլխիդ ի՞նչ ա հաղացել։
Հայի Դավիթը գլխանց պատմեց, թե ոնց խափեց իրեն, բազմանդը առավ ձեռիցը, եննա էլ տարավ սըպանեց. Գյուլինան-Բանովշեն էկավ հանեց սաղացրեց:
Թաքավորը ասեց. — Այ տղա, ըտե՞նց ա։
Ասեց. — Ըտենց ա։
— Դե, — ասեց, — ջամիաթ, ի՞նչ անենք սրան։
Ասեցին. — Թաքավոր, կտոր-կտոր արեք։
Թաքավորը կանչեց. — Ջանլա՛թ։
Ջանլաթը էկավ էդ ջհըդի տղին դրեց տախտակի վրին, կոտորեց, մեծ թիքեն թողեց հ՛անգաջը:
Եննա, նորից օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, Գյուլինան-Բանովշին պսակեցին Դավթի հետ, դրին թաքավոր։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։