Ժամանակով մի աղքատ մարթ կար. տեհավ որ էտ քաղաքը իրեն ձեռնտու չի, չի կարըմ ապրի: — Էթանք, — ասեց, — այ կնիկ, հ՚ուրիշ քաղաք, բալքի ընդի լավ ապրենք։

Կնիկն էլ էրկուհոգիս էր, վե կացան, գնացին։ Գնացին դեմ էլան Թուրթամբ թաքավորի քաղաքին. տեհան, որ քաղաքի չորս դիհը հասարը քաշած ա, էրկու դարգյահ ունի՝ մինը նի մտնելու, մինը դուս գալու։ Հասան էտ հասարի տակը, կնկա ցավը բռնեց։ Դարգյահչիքը դռները շինեցին։ Էտ կեիկը ծունկ չոքեց գեննին բերուց մի տղա։

Էտ քշերը էտ քաղաքի թաքավորը հ՚էրազ տեհավ, որ հասարի քամակին մի կնիկ ա ազատվել, մի տղա բերել, էտ տղեն պըտի մենձանա հ՚իրա գլուխը կտրի։ Կանչեց դարգյահչոնցը, ասեց. — Կէթա՛ք, հասարի չորս դիհը ման կգաք, կտենեք, թե որ կնիկ ազատված կըլի՝ վե կունեք, կբերեք։

Դարգյահչին գնաց դարգյահը բաց արուց, մի քիչ գնաց, տեհավ մի աղքատ կնիկ ազատվել՝ թեք ա ընկել, տղեն հին շորի մեչ փաթըթած նվըմ ա։ Մի հալիվոր, չիբուխը ձեռին, կաննած ա։

— Դե հ՚արի էթանք, բիձա, թաքավորը կանչում ա քեզ։

— Ա՛յ մարթ, ես թաքավորի հետ ինչ գործ ունեմ, ես քյասիբ մարթ, ինձ հ՚ո՞ւր ես տանըմ, թազա ծննդկան կնի՜կ։

— Շատ մի խոսալ, վե կա՛ց։ — Ճարները կտրված վե կացան գնացին թաքավորի կուշտը, օխտը հետ գլուխ տվին, վրա ութին ձեռ բռնեցին, կաննեցին։

— Հալիվո՛ր, էս կնիկը քու կնիկն ա՞:

— Հրաման քեզ, թաքավոր, ծառայինդ ա:

— Էտ էրեխեն ի՞նչ ա:

— Տղա ա, թաքավոր:

— Ի՞նչ տամ՝ էտ էրեխեն տաս ինձ։

— Ես էրեխա կծախե՞մ:

— Ծախա՛, մինն էլ կբերի, էլի։

Նազիրն ասեց. — Ա՜յ մարթ, իրեք հարիր ոսկի ուզա, տար մարթու պես ապրի, ի՞նչ ես սոված զկռտըմ:

— Դու գիտես, — ասեց, — թաքավոր:

— Ի՞նչ տամ։

— Ինչ կտաս՝ տուր։

— Նազի՛ր, տար էրեխուն քաշա, հ՚իրա քաշովը ոսկի տու, էթա։

Տարան էրեխուն քաշեցին, քաշովը մին ոսկի տվին, աղքատը՝ թողուց տղեն, գնաց։

Թաքավորը կանչեց նազրին, ասեց.— Էս տղեն վե կունես, կտանես սարը կմորթես, շորերը արնոտ կանես, կբերես կտաս ինձ։

Նազիրը տղեն առավ գնաց, ճամփին մտածեց. — Ա՛յ ջանըմ, էս պըտի դառնա մարթ, գա մեր թաքավորի գլուխը կտրի. Էս էլ բան ա՞, որ մեր թաքավորը մտածըմ ա. ես պըտի ճամփին մի ղուշ վե քցեմ, էտ շորերը արնոտ անեմ, տանեմ տամ թաքավորին։

Նազիրը տարավ տղին, դրուց մի քոլի տակ, մի ղուշ վե քցեց, շորերը արնոտ արուց, տարավ տվուց թաքավորին։

Էրեխեն ըստեղ ծվաց, ծվաց, էտ ծվոցին մի ջեյրան սուրուցը ջկնվեց, էկավ էտ տղին կաթ տվուց։ Արանքն հ՚անց կացավ իրեք տարի, տղեն ընկավ սուրուի քամակը, ծափ տվուց ու մոր եննացը վազեց։ Էրեխեն դառավ իննը տարեկան, ռաստ էկավ[1] մի օր էտ թաքավորի տղին:

Տղեն մնաց մաթալ, ասեց. — Յարաբ ջեյրանն էլ իսան կբերի՞: Հ՚իրիկունն էկավ տուն, հորն ասեց. — Թաքավոր, էտ յաշումդ ջեյրանից տղա տեհած կա՞ս:

— Ա՜յ որթի, սուտ կըլի, հ՚աշկիդ էրևացել կըլի։

— Չէ՛, կուզես հ՚էքուց էթանք՝ տես։

Հ՚էքսի օրը հեր ու տղա նի էլան ձիանը ու գնացին սարը։ Տղեն ձին քշեց, ընկավ մարալի սուրուի մեչը, հինգն էկան դըբա թաքավորը, հինգը գնացին դըբա սարը։ Տղեն դըբա թաքավորի դիհն էր, թաքավորը տեհավ՝ մաթալ մնաց։ Տղա, քե տղա՝ ջեյրանի կաթը կերել էր, գոմեշ կտրել։

Թաքավորն ասեց. – Լավ ա որ բերեմ իրեք զաթ ժնջիլ քցեմ, քամանդով կալնեմ էտ տղեն։

Ահագին ծախս արուց, ժնջլները սարքեց, ընկավ ետևը, տղեն հասավ ժնջլին, ալրիալը կտրեց, հ՚անցավ, թռավ հասավ հ՚իրան մորը։

Թաքավորը մնաց մոլորված. նազիրն ասեց.— Թաքավոր, ինձ մի հեր ունեմ, հարիր հիթսուն տարեկան ա, կանչենք, հըլա տենենք՝ ի՞նչ ա ասըմ։

Կանչեցին հալիվորին, ասեցին. – Հալիվո՛ր, ըսենց մի ջեյրանի տղա կա, ինչ անըմ ենք, կարըմ չենք կալնիլ, դրա հնարը ի՞նչ կըլի՞:

Ասեց. — Թաքավո՛ր, մի քանի տարի ես քու հորը նազիր ի, ըտենց մի բան պատահեց, Ըսպհանու անզին լար բերիլ տվինք, նրանով բռնեցինք։

Թաքավորը մարթ ղրկեց Ըսպահան, անզին լար բերին, էտ սարի չորս դհից սարքեցին, ահագին ձիավորով գնացին ջեյրաններին քշեցին, ջեյրանի տղեն էկավ, դեմ էլավ էտ անզին լարին, թափ տվուց, տվուց՝ կարաց ոչ կտրի. գոռաց՝ սար ու ձոր թնդաց, էկան տղին բռնեցին։ Բերին անզին լարով կռները կապեցին, վե կալան տարան: Մերը եննուց շատ լաց էլավ: Բերին հ՚իրեն թայ տղեք դրին կուշտը, որ կամաց-կամաց խոսիլ սարվի։ Տասն օր չքաշեց, սարվեց։

Թաքավորը, շատ հավանեց, ասեց որ սա հ՚ուսում առնի, շատ զոռ կըլի. տվուց հ՚ուսումնարան։

Մի քանի օրից ետո թաքավորի տղեն ասեց, թե ես իմ հոր կարողութունը պըտի հ՚իմանամ։ Գնաց քառսուն օթախի եռեսուն իննը բաց արուց, տեհավ հ՚ամեն բան կար. մի օթախի դուռը դռնապանը --Ապատ63 (քննարկում) 08:32, 7 Մարտի 2015 (UTC) չթողուց, որ բաց անի: Առ հա՛ մի սիլլա դռնապանի բերնին. — Շո՛ւն-շան որթի, թողըմ չե՛ս իմ հոր կարողութունը ես տենե՜մ, — քացով տվուց՝ դուռը բաց արուց: Տեհավ մի հատ պատկեր կա՝ էնքան սիրուն, որ տղի խելքը գնաց, վեր ընկավ: Խաբարը գնաց հորն ու մորը: Վազեցին էկան, ջուր բերին, ածեցին գլխին, օյանմիշ էլավ[2]:

Ասեցին. — Այ տղա, խի՞ ըտենց էլար։

Ասեց. — Մեռնեմ՝ սրա կշտին, ապրեմ՝ սրա կշտին, ի՞նչ ուզըմ ա ըլի՝ ես պըտի էթամ, դրան բերեմ:

Ջեյրան-օղլին էկավ, տեհավ տղի գլխին թոփ են էլել, ասեց. — Էտ ի՜նչ բան ա։

Ասեցին. – Տղեն քառսուն հուսատեր ախչկա պատկերը տեհել ա, ասըմ ա՝ էթալ պտեմ բերեմ։

— Էտ քու բանը չի, ես կէթամ կբերեմ, — ասաց Ջեյրան-օղլին:

Թաքավորի տղեն վե կացավ, սիլլով տվուց Ջեյրան–օղլուն, թե՝ էտ ի՞նչ ես ասըմ։

Ջեյրան-օղլին վե կացավ ձեռը քցեց տղին, բանցրացրուց, ասեց. — Ո՞նց ես՝ տամ քարովը, քարի հետ հավասարվես։

Թաքավորը ասեց. — Ւ՞նչ ես անըմ, ա՛յ տղա, քու ախպերն ա ախար։

Հ՚առավոտը վե կացան, հ՚իրար հետ ձիանը նի էլան, գնացին:

Թաքավորի տղեն ասեց. — Ես զուր խի՞ տվի սիլլով Ջեյրան-օղլուն. տղա ա, կտանեմ հետս, ձիս կջրի, ինձ հըմար հաց կըշինի, կուտեմ։

Գնացին, գնացին, շատն ու քիչը աստված գիտի, ճամփին Ջեյրան-օղլին ասեց. — Կէթանք մի դևի կպատահենք, որ տենաս՝ վախենաս ոչ։

Տղեն ասեց. — Խի՞ պըտի վախենամ, մարթը դևից վախենա՞:

Գնացին, սարը նի էլան, տեհան մի ջանավար փոնչալով գալիս ա. հենց որ տեհավ թաքավորի տղեն, վախից պռոշը ճղվեց, արինը՝ շռռալով թափվեց։

— Հը՛, ա՜յ տղա, ի՞նչ բանի ես, — ասեց Ջեյրան-օղլին:

— Էս ի՞նչ դժար էր։ — Բա՛ որ ասըմ ի, կվախենա՜ս։ Հ՚արի, բան չկա:

— Ի՞նչ մարթ եք, իսան օղլիք, — ասեց դևը։

— Էկել ենք քեզ ղոնաղ, — ասեց Ջեյրան-օղլին։

— Համեցե՛ք, ես սարերն եմ ման գալի իսանի, դուք ձեր ոտովն եք գալի. վաղուց ա իսանի միս չեմ կերել, կարոտել եմ։

— Կե՛ր, նոր պարծեցի, ախպե՛ր։

Գնացին, մտան էրը, տեհան մի չոլախ դև հրեսիկ կիրակուր ա խառնըմ՝ մի ահագին շերեփ ձեռին. հա՛ խառնըմ ա, հա հ՚աշկի պոչով թամաշ անըմ Ջեյրան-օղլուն։

Ասեց. — Մի տա՛ս էտ շերեփը, տենեմ կիրակուրը աղի ա թե ալանի։

Դևը բիլակին տաք շերեփովը տվուց, թե՝ քու բանը չի. Ջեյրան-օղլին վրա պրծավ, բիլակը հուփ տվուց, շերեփը ձեռիցն առավ։

— Ո՜ւֆ, ախպերտինք, էս իմ կուռը ջնջխեց, — ասեց դևը։

Ջեյրան-օղլին շերեփը լքցրուց ու կերավ, կերավ, կերավ. դևն ասեց.— Սաղ կերար, ախպե՛ր, մի քիչ էլ թող մեզ հըմար։

Էն մենձ դևը ասեց Ջեյրան-օղլուն. — Ըստի մի քար կա, ղոնաղ ախպեր, վե կենա՜ս էթանք ճամփից դնենք ղրաղ։

Գնացին քարի կուշտը, Ջեյրան-օղլին ասեց. — Դև ախպեր, մի վե՛ կալ տենենք ի՞նչ թավուր ա։

Դևն ասեց. — Մենք օխտն ախպերով կարըմ չենք վեր ունիլ. թոլ անելով ենք բերել սարիցը։

— Հլա՛ վե կալ, տենենք:

Կռացավ դևը, որ քարը վեր ունի, խառնվեց, ոնները դող ընկավ։

Ասեց. — Ղրա՛ղ կաց, էտ ի՞նչ ա, որ դրա հըմար դողում ես։ — Վե կալավ քարը, դրուց ընտեղ։

Դևը տեհավ, մազերը բիզ-բիզ էլան, էկավ ասեց. — Ախպերտի՜նք, յաման ա, յա սա Ջեյրան-օղլին ա, յա մի ջանավար ա. հարցնենք հլա տենենք։

— Ղոնաղ ախպեր, — ասեց, — հարցնիլը ամոթ չըլնի, դու հո Ջեյրան-օղլին չես։

— Ջեյրան-օղլին եմ, ախպե՛ր, դուք ի՜նչ գիտեք Ջեյրան-օղլուն։

— Քու էլած օրը սար ու ձոր գոռաց. «Ջեյրան-օղլին էլավ», իմ իրեք հարիր վաթսընըվեց տամարս իրար վրա թռան։ Որ դու Ջեյրան-օղլին ես, խոսք չունեմ ասելու, քվորս հըմար եք էկել՝ առեք տարեք։

Հ՚առավոտենց լիսը բացվեց, բարին բացվի ձեր վրին, թաքավորի տղին ու հարսին թողին էրումը, հ՚իրենք վե կացան, էթացին ավի։

Վեց դևը գնաց մի դհով, Ջեյրան-օղլին գնաց մի դհով։

Թաքավորի տղեն ու Քառսուն հուսատեր ախչիկը մնացին կիրակուր էփելու։ Թաքավորի տղեն ջուրը լքցրուց պղինձը, կրակ արուց, կոտորեցին միսը, լքցրին պղինձը։ Կիրակուրը էփելուց ետո, Քառսուն հուսատերը ասեց. — Թաքավորի տղա, ծունկդ դի, մի քիչ քնեմ։ — Տղեն ծունկը դրուց, ախչիկը գլուխը դրուց վրեն՝ քնեց։ Տղեն սկսեց մազերի հետ հաղ անելը. տեհավ իրեք հատ բալնիք. իրեն բինիշը դրուց ախչկա գլխատակը, ինքը վե կացավ դռները բաց անի։ Էրկու դուռը բաց արուց, միչին զատ չկար. էն մինն էլ բաց արուց՝ տեհավ, որ Սիպտակ դևը ժնջլով կապած ա սնիցը. մի պղինձ փլավ՝ մի ոչխար վրեն, մի պղինձ էլ ջուր՝ հ՚առաչը դրած։ Հասնըմ չի որ ուտի, տենըմ ա, կիսաջան ա ըլնըմ։

— Վա՜յ դու բարով ես էկել, ա՜յ տղա, — ասեց Սիպտակ դևը։ — Չարդ տանեմ, էրկու քավկիր էտ փլավից տաս ուտե՜մ, էտ անիրավները քառսուն օր ա բռնել են, մի կտոր հաց չեն տվել, որ ուտեմ։

Տղեն քավկիրը վե կալավ, մի տասը քավկիր փլավ տվուց Սիպտակ դևին:

— Մին է՛լ, տղա, մին է՛լ տղա, — սաղ պղինձը կերավ։

— Դե մի քիչ էլ ջուր տո՛ւ խմեմ։

Ասեց. — Ախր ես կարալ չեմ վեր ունիլ։

Ասեց. — էտ ժնջիլը տու դնեմ բերանս։

Տղեն ժնջիլը տվուց, դևը դրուց բերանը ու քաշեց, քաշեց պղինձը մոտացրուց, դրուց բերնին քամեց։

Մնել ըսենց անելուն պես՝ ժնջիլները կտրվեց, մեկը դիպավ թաքավորի տղի ճակատին։ Տղի հ՚ուշքը գնաց, վեր ընկավ։ Սիպտակ դևը վե կացավ, տղին կոխեց դարմանի մեչը, էկավ Քառսու հուսավոր ախչկան վե կալավ ու գնաց։ Գնաց մտավ հ՚իրա տունը։

Հ՚իրիկունը դևերն էկան, օխտը ավ ին բերել. քիչ ետո Ջեյրան–օղլին էկավ՝ տասնըչորս ավ էր հ՚ուսին քցել բերել։ Էկան մտան նեքսև, դրանք ասեցին. — Մեր քիրն հ՚ո՞ւր ա։ Ջեյրան-օղլին ասեց. — Ւմ ախպերն ո՞ւր ա։ Ջեյրան-օղլին շերեփը վե կալավ՝ ըստու, ընտու գլխին տվուց, ասեց. — Իմ ախպերը բերեք։

Գնացին տեհան, ախպերը դարմանի տակին նվըմ ա։ Քացով տվին, վե կացավ:

— Ա՛յ տղա, էս ի՛նչ պատահեց քեզ, — ասեց Ջեյրան-օղլին։

— Ախպեր ջան, մի Սիպտակ դև կար կապած, գնացի փլավ տվի՝ կերավ, ջուր տվի՝ խմեց, ժնջլները կտրեց, էլ չիմացա թե ինչ էլավ։

— Ա՛յ, հա՜յ, — ասեցին, — մեր բռնավորին քու ախպերը փախցըրել ա, մենք մեղավոր չենք, էկել էր որ մեր քիրը տաներ, բռնել ինք օխտն ախպերով կապել, ժնջիլը կտրել ա, մեր քիրը վե կալել, գնացել։

— Ամանաթ՝ ամանաթ, իմ ախպերը ձեզ ամանաթ, ես էթամ ձեր քվորը բերեմ։ Որ էկել եմ տեհել իմ ախպերը ձեզանից նեղացած ա էլել ձեր շլինքը կթռցնեմ։

Ջեյրան-օղլին քաշեց ձին, նի էլավ, գնաց։

Դևերն ասեցին. — Էտ էլ էկողը չի, յավաշ դրա ախպոր հոքին հանենք։ Բերին ախպորը ժնջլներով կապեցին սանը՝ ճրագթաթ շինեցին, ճրագը դրին գլխին։

Ջեյրան-օղլին գնաց, հասավ Սիպտակ դևի տունը, նի մտավ, տեհավ Քառսուն հուսավոր ախչիկը նստած։ Վե կացավ տեղիցը կաննեց։

— Ախչի՛, — ասեց, — խի՞ էկար։

— Ես մեղավոր չեմ, քու ախպերն ա մեղավոր։

Մի քիչ ետո Սիպտակ դևը էկավ, գլուխը կախ քցեց, տեհավ որ Ջեյրան-օղլին ախչկա կշտին նստած ա, ասեց. — Էս իմ բանը բուրթ ա։

— Հ՚արի՛ նեքսև, հ՚արի՛ նեքսև, — ասեց Ջեյրան-օղլին:

Ոնները գալիս չի, ո՞նց գա։ Ջեյրան-օղլին դուս էկավ, Սիպտակ դևը փախավ, ալբիալը հասավ ու գլուխը կտրեց, ետ դառավ, էկավ հարսի կուշտը. հարսին առավ ձիու թարքը ու գնաց։ Գնաց հասավ տուն, ախչկանը վե դրուց, նի մտավ նեքսև, տեհավ որ ախպեր չկա, ախպերը դառել ա սիպտակ գաճ։

— Ախպեր ջա՛ն, ինձ շինել են ճրագթաթ, ինձ ըստիան ազատա։ Ջեյրան-օղլին որ տեհավ ախպորը շինել են ճրագթաթ, քաշեց թուրը, հինգ դևի գլուխը կտրեց, էրկուսը էկան ընկան ոնները. — Ի սեր ասսու, մեր օջախը խանգարիլ մի՛։

— Դե ձեր քվոր ոտը, ձեռը սարքեցեք, որ մենք հ՚առավոտենց շատ թեզ էթանք։

Լիսը բաց էլավ, հարսին քաշեց թարքը, հ՚առաչ քշեց դըբա տուն։

Էկան ճամփի կեսը, չոպանին[3] փող տվին, որ էթա թաքավորին հ՚աշկալիս, թե՝ տղեքդ էկան հարսիդ հետ։

Նոր թաքավորը օյանմիշ էլավ, որ սա հ՚իրա հ՚էրազ տեհած տղեն ա, որ հ՚իրա գլուխը պըտի կտրի։ Կանչեց վեզիրին, ասեց. — Վեզի՛ր, ես քեզ տղին տվի, որ տանես սպանե՞ս, թե պահես։

— Թաքավո՛ր, խիղճս չտվուց որ ըսպանեի, թողի քոլի տակին, ասի յա՛ գելը կուտի, յա՝ կնվա, կնվա՝ կմեռնի։

Ասեց. — Ղասաբ, շլինքը կտրա՛, որ իմ խոսքը գետինն ա քցել։

Ղասաբը կտրեց, տարան դեն քցեցին։

Նոր հնարեց մի հատ դեղով ձի, որ տանեն փեշքաշ անեն Ջեյրան-օղլուն, որ նի ըլնի՝ էրվի։

Ջեյրան-օղլին ասեց ախպորը. — Էս հ՚ախպրի կշտին մի քիչ դինջանանք, քաղաքից խաբար գա՝ էթանք։

Ջեյրան-օղլին գնաց ուռու տակին թեք ընկավ. մեկ էլ տեհավ իրեք հատ աղունիկ էկան ծառի վրա վեր էկան։

Մինն ասեց. — Ափսո՜ս Ջեյրան-օղլու ամակը։

Էն մինն ասեց։ — Խի՞։

Ասեց. — Էսա թաքավորը մի դեղած ձի ա ղրկելու նի ըլնի, կէրվի։

— Նի չի՚լիլ:

— Հենց էտ ա հա՜։ Շահմար օցի յուվեն[4] դրա տանն ա, Ջեյրան-օղլուն կխափի, կասի որ ախտ եմ արել, որ էտ հարսը բերիր, ըստեղ մի օր պըտի կենաս, հ՚ամենալավ էլ տեղն ա։ Շահմար օցը կգա կծելու, Ջեյրան-օղլին թուրը կքցի, շահմար օցից մի կաթիլ արին կթափի տղի վրեն՝ քար կդառնա։ — Ասեցին ու թռան: Նոր Ջեյրան-օղլին օյանմիշ էլավ. — Ա՜յ հա՜յ, ով պըտի ինձ միտ բերի, որ էտ տեղից հանի։

Տեհավ որ մի ձի հազալով բերում են. բերին, ասեցին.— Թաքավորը էս ձին քեզ փեշքաշ ա ղրկել, նի՚լ, էթանք թաքավորի հ՚էրեսը։

— Հըլա նի՚լ, տենենք էտ ձին ի՞նչ երիշ ունի:

— Ինձ հրամայած չի, որ նի՚լլնեմ։

— Նի՛լ, թե չէ կգամ, գլուխդ կկտրեմ։

Մեհտարը նի էլավ, մեկ էլ տեհան վառվեց, դառավ անձող։

Խաբարը գնաց թաքավորին, թե նի չէլավ տղեն։

Ասեց. — Ըստի դհա լավ ղազաբ կա, թող գա։

Էկան հասան թաքավորին։

Թաքավորը շատ հ՚ուրախացավ հ՚իրա տղի ու հարսի վրա, համա Ջեյրան-օղլու սրտովը արին էր էթըմ։

Թաքուհին էկավ սըֆթա Ջեյրան-օղլու թշերը պաչեց, ետո՝ տղի ու հարսի։

Թաքավորը հ՚առաչ էկավ ասեց. — Գիտե՞ս ինչ կա, բալա ջան, ես ախտ ի արել, որ էտ տեղից սալամաթ գաք, մի օր էս օթախումը կենաս, հ՚ամենալավ տեղն ա, գնա՛։

Ջեյրան-Օղլին նի մտավ օթախը, տեհավ բիրդան դուռը շինեցին։ — Հեյ վա՜խ, — ասեց, — գնաց իմ ջանը։

Ընդար փորցանքի մեչ ընկավ չվախեցավ, էկավ ըտեղ մննելու վախտը վախեցավ։ Թուրը հանեց, էկավ քարի հ՚առաչը, նստեց։ Տեհավ մի կարմիր Շահմար օց գլուխը քարից հանըմ ա՝ քաշըմ նեքսև: Մնէլ անկարծ վրա էկավ Ջեյրան-օղլուն, տղեն թուրը քցեց, քցելուն պես օցը ընտի սատկեց, տղեն ընտի քար դառավ։

Տղեն գնաց հոր կուշտը, ամեն բան հ՚իմացավ, էկավ կնկանը ասեց թե. — Հերս էրազ էր տեհել, թե էտ Ջեյրան-օղլին հ՚իրա գլուխը կտրելու ա, էտ օթախն արուց. Շահմար օցի արինը կաթեց վրեն՝ քար դառավ։

Քառսուն հուսավորը ասեց. — Ի՞նչ կըլի, էթաս բալնիքը բերես, էթանք՝ թամաշ անենք։

Տղեն գնաց բերուց, կնիկն առավ, պահեց հ՚իրա մոտ, բազիբիր էթըմ էր կշտին նստըմ լաց ըլըմ, կեսառի, մարթի ասածը ասում, ետ դառնում։ Օրերի մի օրը գնաց էլի լաց ըլնելու, ընդար լաց էլավ՝ վրեն ննջաց։ Քշերն հ՚էրազ էկավ, որ քու էրկու տղեն մորթես, արնովը լվանաս քարը՝ հա՛մ քու տղեքը կլավանան, համ քու էտ մարթը։

Էկավ տղեքը մորթեց, արինը քսեց քարը, տեհավ տղեն հ՚աշկերը բաց արուց։ Փաթըթվեցին հ՚իրար։

— Քիր ջան, — ասեց Ջեյրան-օղլին, — դու որ ինձ էս լավութունը արիր՝ հալալ ըլնի իմ ամակը քեզ։

Ետո թուրը քաշեց դուս էկավ, գնաց թաքավորի կուշտը։ Թաքավորի հ՚աշկը որ նի առավ Ջեյրան-օղլուն՝ իրեք հարիր վաթսընվեց տամարը եռաց, հոքին սկսեց քանդվիլը։

Ջեյրան-օղլին ասեց. — Գանդատավորը ետ քաշվի, որ ըսօր գանգատը իմն ա։

Գանդատավորը ետ քաշվեց. Ջեյրան-օղլին դնաց կաննեց թաքավորի հ՚առաչը, ասեց. — Թաքավոր, մի մարթ մի հատ բախչա ունենա, սաղ նորահաս ծառ ըլի, մինն էթա քոմմա կոտորի, նրան որ կալնես ի՞նչ կանես։

— Նրա հ՚աշկերը կաննած տեղը կհանեմ:

— Նազի՛ր, գրի՛ր էտ։ Թաքավոր. մի մարթ մի եկեղեցի շինի, էթաս տենես մի մարթ քլունկն առել ա, քանդըմ ա, նրան որ բռնես ի՞նչ կանես։

— Էրկու հատ լեն տախտակ կբերեմ, տախտակի վրեն երկար կմեկնեմ, ոնների բթիցը կբռնեմ, կոտորելով կգամ գլուխը։

— Վազի՛ր, էս էլ գրի՛ր։ Տախտակ բերե՛ք։

Տախտակը բերին, թաքավորն հ՚ինքը շորերը հանեց, մեկնվեց, Ջեյրան-օղլին ասեց. — Իմ ղազաբը[5] իմ ձեռով ես պըտի անեմ։ — Թուրը քաշած ձեռին էր, ոնների բթիցը բռնեց՝ կոտորելով էկավ գլուխը։ Գլուխն էլ կոտորեց։ Ածեցին մի ջվալի մեչ, տարան մի տեղ ֆորեցին։ Հաքավ թաքավորի շորերը, նստեց թաքավոր: Խաբարը գնաց Քառսուն հուսավոր ախչկանը, վազե վազ էկավ. օխտն անքամ գլուխ տվուց, ձեռը կապեց, կաննեց։ — Ես խնդրըմ եմ, որ էլ ղազաբ չանես, մնացածը ինձ բախշես։

— Գնա՛, քե բախշեցի։ Համեն բան կարգի դրուց, ղրկեց բերել տվուց հ՚իրեն հորն ու մորը, գնաց հ՚իրա Ջեյրան մորն էլ ձեն տվուց՝ էկավ դրա ձեռները լիզեց, հ՚էրեսը լիզեց. նա էլ նրա հ՚էրեսը պաչեց, բերուց հ՚իրա տունը: Շատ անքամ գլուխը ծնկին կդներ, կքներ:

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ լսողներին:


  1. Պատահեց, (ծանոթ. բանահավաքի):
  2. Ուշքն էկավ գլուխը, (ծանոթ. բանահավաքի):
  3. Հովիվ, (ծանոթ. բանահավաքի):
  4. Բնակավայր, (ծանոթ. բանահավաքի):
  5. Դատը, (ծանոթ. բանահավաքի):