Դարձար դու և սիրտըս տխուր է

Դարձար դու և սիրտըս տխուր է


Դարձար դու և սիրտըս տխուր է.
Հնչիր — երգից անուշ.
Քո ձայնը այնքան դեռ մաքուր է,
Այնքան հարազատ մի հուշ.
Իսկ սիրտըս արդեն խոնարհել է,
Հոգիս արդեն մարել.
Թեթև է արդեն ներելը,
Բայց... անհնա՜ր է սիրել...