Դարձար դու և սիրտըս տխուր է Այսօր գալու է իմ յարը (Երկիր Նաիրի)

Վահան Տերյան

Որպես Լայերտի որդին, որպես


Այսօր գալու է իմ յարը


Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա,
Քնքուշ մայիս է ահա,
Այսօր գալու է իմ յարը։
Երեկ դեռ, երեկ հունվար էր,
Այսօր — մայիս է ահա...
Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա...