Հոգիս իմ մեջ
Ի՞նչ է կորցրել
Ու չի գտնում,
Դեռ չգիտեմ:
Եվ ո՞վ է նրան
Իմ մարմնաբանտում
Անվերջ փայփայում,
Դա էլ չգիտեմ:
Ինչո՞ւ պիտի նա,
Տխեղծ մարմինս
Պատյան դարձրած,
Տանջվի, տառապի,
Իսկ հետո միայն
Լուռ բաժին դառնա
Ինչ-որ դրախտի,
Ինչ-որ դժոխքի,
Երկուսն էլ` անտես,
Երկուսն էլ` հեռու,
Երկուսն էլ անհայտ…