Աշնան խավարում ու ցուրտ փողոցով
Քամին արյունամած
Կափարիչ է թռցնում դագաղի,
Որն իր մեջ է առնում անարգել
Ում պատահի:
Մարդակերպարանք ու նիհարավուն
Մի չարապիղծ սևինք,
Փողոցի մեջտեղում կանգնած,
Աչքերը ոլորած վրաս,
Անվերջ ուզում է
Կափարիչն իմ կողմը ուղղի,
Որ ինքը վերածնվի,
Բայց չի կարողանում:
Ուժերը` անհայտ, բարի ու անտես,
Դեռ սանձում են նրան
Ու իր շարքերին:
Ու կափարիչը` մահակարոտ, արյունամած,
Պտտվում է փողոցում` ցուրտ, խավարամած…