***

Դու ծաղկեցիր դեմքիս վրա՝
Որպես ժպիտ
Գարնանախոս գեղեցկության,
Դու փոխեցիր իմ ընթացքը.-
Սկսեցի ոչ թե սուզվել՝
Կյանքի անհուն կապույտներում,
Այլ՝ խորանալ,
Անհունանալ, ինչպես... սերը...