Ինչու առվակը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ուխտավոր եմ)

Վարդան Հակոբյան

Դու ծաղկեցիր
ՈՒԽՏԱՎՈՐ ԵՄ


Սար ու ձորի սովոր ճամփաս
Ինձ շեղում է գարնան կամքով,
Ու ես ժայռից՝ գլուխն ամպած,
Մի նրբալույս վարդ եմ պոկում։

Բացվող վարդի շիկնանքը հեզ
Ասես լինի հոգու այրում,
Լուռ քամվում է իմ սրտի մեջ
Եվ էությամբ հուր եմ դառնում։

Ինչպես սրբին՝ անցորդը ծեր,
Խոնարհվում եմ ամեն վարդի,
Գարուն, աղջիկ, ծաղիկ ու սեր,
Ուխտավորն եմ ձեր հավատի։