Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես

XXXV



Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն

աշխատել ես.

Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն

աշխատել ես,

Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես,

որ ամե՛ն ինչ փոխվում է.—

Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը — դու կյանքում

միայն աշխատել ես։