Դու հնչիր — քո սրտի գարունն է…

* * *


Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է:
Օ երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է, հիվանդո՜տ…