Հովիվներն ազատ հեռու սարերում…
* * *
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում - ձայնում են իրար:
Ես կալանավոր աշխարհում արար,
Հովիվներն ազատ հեռու սարերում:
Ու երկրից երկիր - գերումից գերում
գնում եմ անդուլ անհայտին ավար,
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կըրակ են անում — ձայնում են իրար…