Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր...

«Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 37
տ. ― էջ 336, ծ. ― էջ 522

* * *


Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր։

Նոյեմբեր

1919