***

Դու պոետ ես
Լոկ պոետ,
Եվ քո գինով
Մշտազնիվ
Դեռ կհարբեն,
Կհարբեն:
Գինին
Ինչպես իմանա,
Թե քանիսը
Եվ ինչու
Աշնան օրով
Հարբեցին
Լոկ իրենով,
Իրենով:
Քո մեջ միայն
Գինի կա,
Գինին միայն
Պիտ խմվի...
Գինին այստեղ,
Խմողն ո՞ւր...