Ծննդյանս օրը փոխել չի լինի

***

Ծննդյանս օրը փոխել չի լինի,
Այլապես հիմա կմանկանայի,
Եվ օրն իմ մահվան, որ տառապագին
Դեռ թաքնվում է անհայտության մեջ,
Երբեք և նույնպես փոխել չի լինի:
Մեկը հայտնի է, մյուսը` անհայտ,
Ավա՜ղ, անզոր եմ երկուսի առջև:
Երկուսն էլ կարծես միշտ անբաժան են,
Մեկմեկուց կառչած, մեկմեկուց հոգնած,
Մեկմեկուց խաբված, մեկմեկուց հաղթված...
Մեկի ծնունդը մյուսի մահն է...
Նրանց բաժանող տարածությունը
Իմ լուռ կյանքն է` խղճուկ, մեղսալից: