***

Օրերս` վարարք,
Օրերս` անթագ,
Ոչ լսում են,
Ոչ խոսում են
Ինքնակորույս
Ծառայիս հետ:
Անարժանիս
Քարշեն տալիս
Եվ կծում են,
Եվ հալածում
Օրերս խորթ...
Օրերի՛ս օր,
Դու ե՞րբ կգաս,
Ե՞րբ կբացվես
Շեփորաձայն...