***

Հիմա ես արդեն
Աղքատ եմ այնպես`
Իմ ծակ գրպանում
Սպիտակ ժամանակ
Քիչ է մնացել:
Մնացել է գեթ
Դեպ հողը գայթող
Սպիտակ մի բիծ`
Գոտևորված
Սևադաշտով:
Ճամփաբաժանս
Մոտիկ է գալիս,
Գլխիս երկինքն է,
Ոտքիս տակ` հողը:
Պիտի բաժանվեմ
Ինքս ինձանից:
Հիմա ի՞նչ եմ ես,
Կդառնամ ես ի՞նչ
Այդքանից հետո,
Ո՞ւր պիտի գնամ
Ե՞րբ սև քուն մտնեմ: