Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Ազատամարտիկ եղբայրները

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Այս իմաստությունը լիարժեքորեն վերաբերում է Ասո և Բրո Հասանյաններին, որոնց հայրը՝ Խուդեդայե Քյալաշը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին, հասավ Եվրոպա, իր գնահատելի ներդրումն ունեցավ ֆաշիստական Գերմանիայի պարտության գործում, կուրծքը շքանշաններով ու մեդալներով զարդարված վերադարձավ տուն և իր զավակներին դաստիարակեց հայրենասիրության ու հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդման ոգով։ Եվ հենց այդ ոգով դաստիարակված իր երկու տղան Ասոն ու Բրոն, կամավոր ու նվիրվածությամբ իրենց մասնակցությունը բերեցին Արցախյան հերոսամարտին։ Արտաշատի տարածաշրջանի բնակիչներ Ասոն ու Բրոն կամավոր իրենց արդեն ոչ ողջ հոր պատգամներին հավատարաիմ նետվեցին մարտի դաշտ։ Եղբայրներից մեծը՝ Ասոն իր մարտական կենսագրությունն սկսեց Երասխավանի կռվից, հետո մասնակցեց Սադարակի, Լաչինի միջանցքի, Բուզլուխի, Մանաշիդի, Շահումյանի կռիվներին, Մարտակերտից հետո մասնակցեց Շուշիի ազատագրմանը։ Հոր նման նա էլ կուրծքը զարդարած կառավարական պարգևներով վերադարձավ տուն։

Համարյա նույն պատերազմական ուղին անցավ փոքր եղբայրը Բրոն, մասնակցություն բերելով հատկապես Լաչինի միջանցքի պաշտպանությանը, ինչպես նաև՝ Թեղ և Իգիթ բնակավայրերի կռիվներին։