Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Վկայագիր

Մարտական ուղի Վկայագիր

Ազիզ Թամոյան

«Եզդիները հայերի հետ դարձյալ պատրաստ են կռվել Արցախի համար»
[ 12 ]
ՎԿԱՅԱԳԻՐ

Մենք՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը, ընդառաջեցինք մեր համագյուղացի Ազիզ Թամոյանին և գյուղի ակումբը տրամադրեցինք Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար (1988–94թթ)։

Վկայում ենք, որ հետագայում եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչման արժանացած Ազիզ Թամոյանն այդ ժամանակ կազմակերպեց հարյուրից ավելի հանրահավաքներ, կրակոտ ելույթներ ունեցավ, ոգևորեց բոլորին, որ սատար կանգնեն Ղարաբաղի ժողովրդին, ազատամարտիկներին։

Այդ հավաքներին մասնակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Արշակ Փոլադյանը, Երջանիկ Աբգարյանը, Վահան Զատիկյանը և ուրիշներ։

Մենք մասնակցել ենք գրեթե բոլոր հանրահավաքներին, ոգևորվել Ազիզ Թամոյանի ելույթներով, զգացել ենք, որ նա մեծ հայրենասեր է, մեծ մարդ, հայ ժողովրդի ամենալավ բարեկամներից, հերոս անձնավորություն։

Մենք հպարտ ենք, որ Ազիզ Թամոյանի նման լավ բարեկամ ունենք։

Մ. Սիմոնյան և Վ. Ալեքսանյան
Կոտայքի մարզ, գ. Զովունի
21 հուլիսի 2002թ.