Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում 2
Քննարկումն ի՞նչ ցույց տվեց։ Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման։ Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ[2]։ Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ։
Խոսում են ժողովրդի անունից, բայց ինձ թվում է, թե այդ մարդիկ պարզապես տեղյակ չեն ժողովրդի կարծիքին։ Եթե ժողովուրդն իսկապես այսպիսի ոգեւորությամբ, տոնախմբությամբ քվեարկեց հանրաքվեի հարցի օգտին, ապա առաջին հերթին այն պատճառով, որ տեսավ Խորհրդային Միությունում տեղի ունեցող նոր փոփոխությունների պայմաններում անկախության գնալու անարյուն, ապահով, երաշխավորված, աստիճանական ճանապարհը։ Եթե դուք ժողովրդին առաջարկեիք անկախության լիտվական կամ վրացական ուղին, ապա նման արդյունք երբեք չէիք ստանա։ Ժողովուրդը տեղյակ էր, որ մեր ղեկավարությունը գնալու է այս ճանապարհով. իմ ելույթը Մոսկվայում, ժողովրդաՄենք ի՞նչ էինք ուզում մինչեւ հանրաքվեն եւ արդյո՞ք վատ բան էինք ուզում։
Մենք ուզում էինք դառնալ եւ րոպական պետությունների` Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի նման անկախ պետություն, ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն` հասնել լիակատար քաղաքական անկախության, դրա հետ մեկտեղ գտնել ներդաշնակություն մեր հարեւանների հետ, ստեղծել ժողովրդավարական պետությունների այնպիսի համագործակցություն, որն առավել կերպով կապահովեր ե՛ւ մեր անկախությունը, ե՛ւ մեր ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը։
Սա՞ չէր մեր ուզածը, ա՞յս խնդիրները չէին արտահայտվել մեր բազմաթիվ ելույթներում ու հոդվածներում։
Մեզ համար իդեալ էր՝ Խորհրդային Միությունը տեսնել որպես այնպիսի ազատ պետությունների մի համագործակցություն, ինչպիսին եւրոպական պետությունների համագործակցությունն է։ Չպետք է մոռանալ, որ երեք տարի շարունակ մեր ժողովրդի հսկայական ջանքերի շնորհիվ եւ զրկանքների գնով մենք ամեն օր ընդլայնում էինք մեր ինքնուրույնությունը, մեր անկախությունը։ Ես ընդգծում եմ՝ ամե՛ն օր, թե՛ ժողովրդավարական ազատությունների բնագավառում, թե՛ տնտեսության մեջ (նկատի ունեմ մեր սեփականաշնորհման բարեփոխումը, որ ոչ մի հանրապետություն չի կատարել), թե՛ զինակոչիկների ծառայության հարցում։ Մենք փաստացի իսկապես ամեն օր գնում էինք դեպի անկախություն, ամեն օր ընդլայնելով մեր ազատությունը, մեր ինքնուրույնությունը եւ անկախությունը։
Այսօր գործընթացներն ավելի արագացել են, եւ մենք հնարավորություն ունենք ոչ թե օրեցօր, այլ արդեն ժամ առ ժամ ընդարձակելու մեր անկախությունը։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ թափով են ընթանում գործընթացները։ Երբ այստեղ խոսում են համագումարի, նրա որոշումների, Սահմանադրության, մեր ընդունելիք որոշումների մասին, դրանք դիտելով որպես կաշկանդող դոգմաներ, ես դա համարում եմԱյժմ ես ամբողջ ժողովրդին եմ դիմում, եւ սա թող համարվի իմ քաղաքական պլատֆորմը. իմ նպատակն է Հայաստանը տեսնել եւրոպական տիպի ազատ պետությունների մի համագործակցության մեջ։ Այդպիսի համագործակցություն կարելի է ստեղծել երկու ճանապարհով։ Առաջին ճանապարհով ընթացավ Եւրոպան, երբ բացարձակ անկախ պետություններ, նկատի ունենալով իրենց փոխադարձ շահերը, աստիճանաբար ստեղծեցին մի կայուն համագործակցություն, ընդհանուր տնտեսական շուկա, որը միտումներ ունի ավելի ինտեգրացվելու։ Գուցե հեռավոր ապագայում հնարավոր լինի նույնիսկ ունիտար պետություն ստեղծել։ Բայց չպետք է մոռանալ, որ Եւրոպայում այս ճանապարհին նախորդել էր մի դժոխային շրջան։ Եւրոպան անցավ ահավոր ավերիչ պատերազմների ժամանակաշրջանով՝ մինչեւ հասավ ահա այդ մակարդակին։ Ես նկատի չունեմ նապոլեոնյան արշավանքները, դա դեռեւս միջնադար էր։ Նոր շրջանում Եւրոպայում տեղի ունեցավ երեք ավերիչ պատերազմ։ Նկատի ունեմ 1870 թվականը, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Այս պատերազմները բացատրվում են հենց ազգ-պետությունների ձեւավորման գործընթացով։ Երբ ազգ֊պետությունները վերջնականապես ձեւավորվեցին, երբ բոլոր հարցերը պատերազմներով լուծվեցին, դրանից հետո է, որ պետություններն ու ժողովուրդները նպատակահարմար գտան մտածել հարաբերությունների այլ ձեւերի մասին։
Արդյո՞ք մեզ համար էլ պարտադիր է նշված ճանապարհը, այսինքն՝ փշրել այս Միությունը, տեղավորվել սեփական տներում, սկսել պատերազմներ՝ թե՛ քաղաքացիական, եւ թե՛ քաղաքական, անցնել արյան, հրի ու սրի, դժոխքի միջով, որպեսզի մենք նորից մի օր հասնենք միԵւրոպան, ինչպես ասացի, համագործակցության հասավ ա՛յս ճանապարհով, բայց արդյո՞ք դա է միակ ճանապարհը։
Ելնելով մեր իրականությունից, Խորհրդային Միության` այս ունիտար, տոտալիտար, դժոխային (ինչ անուն ուզում եք տվեք) պետության իրականությունից, պետք է հասկանալ, որ սա մի պատմական, քաղաքական, տնտեսական եւ, եթե կուզեք՝ նաեւ հոգեւոր միասնություն է, առարկայական իրողություն։ Սա կա, սրանից չենք կարող փախչել։ Եւ արդյո՞ք հնարավոր չէ այն կացությանը, որին Եւրոպան հասավ ներքեւից, հասնել վերեւից։ Այսինքն, քանդելով այս ունիտար, տոտալիտար համակարգը, աստիճանաբար մոտենալ ահա այն մակարդակին, որին հասել է Եւրոպան։
Հնարավո՞ր է արդյոք, թե՞ ոչ։
Եթե բոլորը փախչեն իրենց տները, դա հնարավոր չի լինի, եւ տեսնում ենք դրա հետեւանքները. փախչողներն արդեն պատերազմի մեջ են։ Վրաստանում քաղաքացիական պատերազմ է, Մոլդովայում` ազգամիջյան։ Ես մեր վիճակը շատ հեշտությամբ պատկերացնում եմ. եթե մենք էլ կատարենք նույն ընտրությունը, որ կատարեցին Մոլդովան կամ Վրաստանը, ապա չենք կարող խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից։
Եթե մենք վստահ ենք մեր ուժերին, այն իմաստով, որ կարող ենք լրիվ խզել բոլոր կապերը Խորհրդային Միության հետ եւ ի վիճակի կլինենք ապահովել մեզ թե՛ սնունդով, թե՛ վառելիքով, թե՛ զենքով ու զինամթերքով ու շահել պատերազմը մեր հարեւանների դեմ` խնդրեմ, ընտրենք այս ճանապարհը, եթե վստահ ենք։
Բայց թող շուտափույթ անկախության ջատագովները մեզ տան այդ երաշխիքները։ Կարծում եմ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն կգտնվի, որ կգնահատի այդ երաշխիքները եւ կգնա այդ մարդկանց ետեւից։ Մենք այստեղ իրար խաբելու համար չենք հավաքվել, ինչպես ասում է պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Թող յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը, իր երաշխիքները, իր տեսակետները, եւ ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։ Ինձ համար առնվազն ակնհայտ են այն ուղու արհավիրքները, որն առաջարկում են անհապաղ անկախության կողմնակիցները։Ո՞ւմ վրա եք հույս դնում։ Մենք Լիտվա չենք, մենք Լատվիա չենք։
Ինչո՞ւ ենք մոռանում Արցախի հարցը։ Ո՞վ է լուծելու Արցախի հարցը։ Ես չեմ ասում, որ Ելցինը կամ Նազարբաեւը կլուծեն, ո՛չ, ես այդքան միամիտ չեմ, սակայն, մասնակցելով այդ կառուցողական պրոցեսներին, մենք գոնե կարող ենք ինչ֊որ պարտավորությունների տակ դնել մեր գործընկերներին։ Բայց եթե մենք մեզ վրա որեւէ պարտավորություն չենք վերցնում այդ գործընթացների առնչությամբ, ապա ինչո՞ւ Ելցինը եւ Նազարբաեւը, կամ որեւէ մեկը, պիտի պարտավորություն վերցնեն մեր նկատմամբ։ Հանուն ինչի՞։ Նույնիսկ անտառանյութը եւ վառելիքը միջազգային գներով մեզ չեն վաճառի, որովհետեւ առեւտուրը նույնպես քաղաքականություն է։
Նորից եմ կրկնում. մեր մասնակցությունը պարտադիր է բոլոր միջհանրապետական կառույցներում, այն էլ՝ լիարժեք մասնակցությունը։ Ինձ համար հստակ է մեր բռնած քաղաքական ուղին, հստակ է նաեւ, թե ուր ենք գնում։
Կարող են հարցնել, թե՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ ուղին կապահովի մեր լիակատար քաղաքական անկախությունը։ Երբ տեսնենք, որ երաշխիքներ չկան, հենց մեր պարտքն է, որպես խորհրդարան, որպես քաղաքական գործիչներ, վերանայել, շտկել մեր դիրքորոշումը։ Թե՞ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր որոշում ընդունելիս դառնում ենք այդ որոշման գերին։ Այդ դեպքում պետք է ցանկացած որոշումից հետո ցրել խորհրդարանը։ Խորհրդարանը հենց նրա համար է, որ կարողանաՈւրեմն, քաղաքական տեսակետից մեր առաջնահերթ գործը պիտի լինի որքան հնարավոր է շուտ, բոլոր միջոցներով ձեռք բերել մեր քաղաքական անկախությունը, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, եւ այդ կարգավիճակով մասնակցել վերոհիշյալ կառուցողական գործընթացներին։ Ես հարյուր տոկոսով վստահ եմ նաեւ, որ Հայաստանի անկախության ճանաչումը, միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը շատ ավելի հեշտ կլինի կառուցողական այդ աշխատանքին մասնակցելով, քան դրանից հրաժարվելու դեպքում։ Որովհետեւ դրանով Հայաստանը շանս է ձեռք բերում կրկին դառնալ Խորհրդային Միության առաջադիմական գործընթացների լիդեր՝ ամրապնդելով քաղաքական գործընկերոջ իր ծանրակշիռ վարկը։ Հայաստանը մի ժամանակ Խորհրդային Միության ժողովրդավարական գործընթացների լիդերն էր, եւ դա մեզ մեծագույն քաղաքական վարկ տվեց, դա նաեւ մեր անկախությունը ճանաչելու կարեւոր գրավականներից է։ Հիմա, մասնակցելով այս առաջադիմական գործընթացներին, Հայաստանը կրկին դառնում է դրանց լիդեր, ինչը, վստահ եմ, ըմբռնումով կընկալվի ողջ աշխարհի կողմից։ Դրանով Հայաստանն օրինակ է տալիս Արեւմուտքին եւ ԽՍՀՄ-ին, թե ինչպես կարելի է մի կողմից` իսկապես դառնալ անկախ պետություն, մյուս կողմից` մասնակցել կառուցողական գործընթացներին եւ թույլ չտալ, որ այս դժոխային պետությունը փլուզվի եւ նրա փլատակների տակ վտանգվի ողջ մարդկությունը։ Հիմա ամբողջ աշխարհի եւ մեր ժողովրդի մտահոգությունը պետք է լինի փոփոխությունները դարձնել անարյուն, հանդարտ, քաղաքակիրթ։ Սա ավելի հեռանկարային զարգացում է, քան կայսրության անմիջական փլուզումը։
Ահա իմ տեսակետը, որ պարտավոր էի ներկայացնել ժողովրդին հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունից առաջ, որպեսզի նահնարավորություն ունենար ճիշտ կողմնորոշվելու։ Սա՛ է իմ դիրքորոշումը, սա՛ է լինելու իմ քաղաքականությունը, եւ ես պայքարելու եմ անկախության այս ուղեգծի իրականացման համար։
Հոկտեմբերի 16-ի ընտրությունը, բացի Նախագահի անձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքից, անխուսափելիորեն պետք է դառնա նաեւ յուրատեսակ հանրաքվե՝ թեկնածուների քաղաքականԵս ստիպված էի եւս մեկ անգամ հստակեցնել իմ դիրքորոշումը, որպեսզի այսուհետեւ ոչ մի դեմագոգիայի առիթ չտամ։
ՀՀԱՆԱ, 12/26.09.91։ Պաշտոնական սղագրություն։ Մեքենագիր։