Վազգեն Սպարապետին
Մենք մեր կողից սուր ենք կռում,
Տանում ու մեր սիրտը խրում,
Տարվում ցավով օտարների,
Մատնում մեզ նոր վթարների.
- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։
Ոսոխի դեմ մենք կանգ չառանք,
Դավթի սրով զարկինք, անցանք։
Մեր գայլն անգամ՝ չորսաչքանի,
Թուրքը ինչ է, որ ինչ անի.
- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։
Իրար հանդեպ՝ խիստ ոխակալ,
Հոծ խմբերով ամբոխական,
Երամ-երամ, շարան-շարան
Մեզ քաշում ենք կառափնարան.
- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։