Եղիր ազնիվ ու մի՜ դավիր

Եղիր ազնիվ ու մի՜ դավիր


Եղիր ազնիվ ու մի՜ դավիր,
Ոչ ոքի ցավ մի պատճառիր,
Եվ քո նավը՝ ապրանքով լի
Ողջ, ապահով տեղ կհասնի:

Կողոպտէլ ես դու քո գործում,
Խճճվել ես վառ կրակում,
Աստծու վախը դու միշտ հիշիր
Ու քո գործը լավ իմացիր:

Շտապելով օրըդ կանցնի,
Հոգին մարմնից դուրս կթռչի,
Հույսդ դու դիր աստծու վրա,
Չարն ու բարին նա կջոկի:

Ականջ արա ու ինձ լսիր,
Հոգի-մարմին մի՜ կեղտոտիր,
Մեծ ու փոք հանցանք չկա,
Փոքրն էլ քեզ գետնով կտա:

Արևը կանցնի, գիշեր կգա,
Չարսու շուկան տեղի կտա,
Պարզ է միտքը այս առածի,
Ով էլ լինի՝ այս կիմանա:

Բաց աչքերդ, ճամփադ ծանիր,
Աջն ու ձախը լավ որոշիր,
Եվ ջերմագին աղոթքիդ մեջ
Դու Պաղտասար ծառան հիշիր: