<ԵՂՆԻԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ>
Վիրավոր եղնիկը փախած հանդիպում է կրիային։
— Ինչ է պատահել։
— Որսկանը զարկեց։
— Ա՜խ[1], ինչ են ուզում էդ անգութ մարդիկ մեզանից,— հառաչեց կրիան։
— Երանի որսկանն ինձ տասը գնդակ տար, միայն թե դու չխառնվեիր մեր նախրին,— պատաս<խանեց> եղնիկը։