ԵՍ


Ոչ մի անգամ ես ես չեղա,
թե ով եղա՝ չիմացա,
ես սեր տվի, բայց սեւ առա,
թե ով եղա՝ չիմացա։
Օրս անցավ չանցնելու պես,
ճամփաս՝ չմիտք ու չկամ,
ոչ ես եղա, ոչ ես չեղա,
թե ով եղա՝ չիմացա։