ԱՆԾԱՆՈԹ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ


Երգում եմ եւ այն ժամանակ, երբ որ չեմ երգում։ Աև
հա՝ երկիրն իմ։ Ցանկացած քարի մոմ վառիր,
եւ քարը սկսում է Նարեկ արտասանել...

Պապս մեռել է վաթսուն տարի առաջ, բայց
մայրս ասում է՝ երեկ նրան տեսել եմ գյուղամիջում
զրուցելիս, ձայնն էլ լրիվ իրենն էր։

Եթե չեմ գտնում այն, ինչ չեմ գտնում, դա երբեք
չի նշանակում,
թե այլեւս չպիտի փնտրեմ։ Պահը անդարձվում է պահով։

Մի ստվեր անընդհատ անցնում է գերեզմանոցով՝
«սիգարը»
ատամների արանքում կիսաժպիտ սեղմած, եւ
ձեռքը խփում է իր մյուս ձեռքին. «Ծափ։ Ծափ։ Ծափ»։

Դեռ չի եղել ոչ մի ժամանակ, որ մարդ
ոտք դնի ծանոթ վայրկյանի վրա. վայրկյանը երբ
գալիս է՝ անծանոթ է, ծանոթ է՝ երբ արդեն գնացել է։

Ես ու իմ ուրվաստվերը
հակապատկերներ ենք,
միաժամանակ ե՛ւ գալիս եմ, ե՛ւ գնում։
Ես ու դու սկսվում ենք ծաղկից։