Ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ

***

Ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ,
մի քիչ ընկնում եմ Աստծո աչքից.
ափսոս է օդը, որ ես շնչում եմ,
ափսոս եք եւ դուք, որ ձեզ նայում եմ,
ափսոս է անունը, որ ես կրում եմ,
ափսոս է անունդ, որ քեզ կանչում եմ,
ափսոս է հողը, որին քայլում եմ,
ափսոս է հողը, որտեղ կթաղվեմ,
ափսոս է երգը, որ ես գրում եմ,
ափսոս է բառը, որ ես երգում եմ,
ափսոս է կյանքս, որ դեռ ապրում եմ։
Եվ ափսոս է Աստված, որի աչքերից
ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ։