Ցավը սպասման միջով հոսեց

Ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ցավը սպասման միջով հոսեց)

Վարդան Հակոբյան

Ետ մի՛ վերցրու
***

Ցավը սպասման միջով հոսեց մինչեւ
սիրտը,
չասված բառերը պայթած երակից
կաթեցին -
կարմի՛ր։
Մատաղվեց
Սերը։
Եվ արյան մեջ խիստ թաթախված մատը
վաղուց
թողել է իր ծանր հետքը ճակատիս վրա։