Ես աստղային մի պոետ

* * *


Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի[1] ճանապարհ...


  1. Գողգոթա — բարձունք Երուսաղեմում, որտեղ ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը. փխբ. ինքնազոհողության և բարոյական տառապանքի խորհրդանիշ. այստեղ` կառափնարան, տանջարան: