Ես եւ առուն ընկերացած
Գնում էինք դաշտի միջով.
Սիրտս գարնան խինդով լցված,
Օրս՝ առվի երգ ու ճիչով։
Եվ առվակը կամաց-կամաց
Բաշխեց իրեն խոտ ու ծաղկի,
Ես մնացի շվար կանգնած.
Ո՞ւր չքացավ երգն առվակի։
Կանաչ դաշտը լեզու առավ,
Ասաց՝ նայիր ծաղիկներին...
Հողին տրվեց, ժպիտ դառավ,
Առուն այնպես լավն էր, բարի։
Նրա երգով կանաչեցի,
Կրակ հագան ծաղկունքը իմ...
Առվից այնպես ամաչեցի՝
Ախր ես դեռ գնո՞ւմ էի...