***

Ես լաց չեմ լինում
եւ քեզ թվում է,
թե լաց չեմ լինում։

Ես լոււռ եմ մնում
եւ քեզ թվում է,
թե լուռ եմ մնում։

Ես էլ չեմ պայթում
եւ քեզ թվում է,
թե էլ չեմ պայթում։

Ես չեմ բաժանվում
եւ քեզ թվում է,
թե չեմ բաժանվում։

Ես քար եմ, խոտ եմ
եւ քեզ թվում է,
թե քար եմ, խոտ եմ։

Ես հող եմ դառնում
եւ քեզ թվում է,
թե հող եմ դառնում։