***

Ես խոսակիցն եմ գարնան լռության,
Անձրեւների մեջ ասքեր եմ լսում,
Խոտի հետ՝ լույսի բերկրանքը կիսում.
Ես խոսակիցն եմ գարնան լռության։
Քայլիս մեջ՝ լեռ-ձոր ու զարթոնք մարտյան,
Դոն-Քիշոտն էլ ինձ արդեն չի հասնում.
Ես խոսակիցն եմ գարնան լռության,
Անձրեւների մեջ ասքեր եմ լսում։