Ես հավատում եմ լույսի հրաշքին,
Եվ երդվում լույսով,
Որ ես երգեր չեմ հորինի երբեք,
Որ ծաղիկներին հանգիստ կթողնեմ
Ու էլ չեմ տանջի անմեղ բառերին.
Թող բուսնի երգը գարունքվա նման։
Իսկ երբ գարուն է,
Իմ սիրտը անգամ իր մեջ սիրտ ունի,
ՈՒր կարելի է պահել եւ գույներ,
Կարոտի բույրեր,
Լուսայգի ցողեր
Ու չմասնատել շողը... բառերի,
Որ լույսը պայծառ, անսպառ լինի։
Ես հավատում եմ լույսի հրաշքին։