Ծառի եղբայրն եմ Եվ միանգամից գնում եմ ահա Երկու ճանապարհ. Սաղարթով դեպի երկինքն եմ գնում, Արմատով՝ Դեպի ընդերքը հողի։ Ես միանգամից գնում եմ ահա Երկու ճանապարհ։ Եվ ինչ իմանաս՝ Արմատ ու սաղարթ այդպես գնալով Հեռանո՞ւմ են, թե Ավելի շատ են մոտենում իրար։