Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին

Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:—

Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն:—
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:—

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար—
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:—

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`—
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:—

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`—
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:—

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,—
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...—