Ես շատ եմ թույլ՝
Չխաբվելու համար։
Ես էլ երեխա չեմ, էլ մեծ չեմ, փոքր չեմ,
Մաքուր չեմ,
Անմաքուր չեմ...
Ճշտեք չգիտեմ՝ թե ով եմ,
Երբ ես ես չեմ,
Երբ դու չեմ...
Չգիտեմ, գուցե ինչ-որ շան որդի եմ,
Որին ես ներել չեմ կարողանում։
Իսկ դու կարող ես ընդհանրապես
Պարզ նայել ձեր փողոցի ամեն
Քարին, ծառին,
Ուր վաղուց գիր չեմ թողնում
Տերեւների տեսքով, անձրեւների տեսքով եւ
Տեսքով այն խոսքերի,
Որ արտասանում ես։
Ես տարված եմ քեզ սպասելով։
Դու ինձ սպասելով ես զբաղված։
Ինչո՞ւ։
Շատ վատ ես սպանում։ Նույնիսկ
Չգիտես
Սպանելու ձեւը։ Բայց, թող ներվի,
Իմ արյամբ
Գեղեցկանում են ձեռքերդ ավելի։
Ձեռքդ մեկնիր (երկար է, կհասնի)
Եվ իմ խորքերից
հանիր չգրված երգեր,
Կարդալու փոխարեն... ծիծաղիր կամ
Արտասվիր։
Արի։
Հ.Գ.
Զանգիր, բան ունեմ ասելու։