Քաշեք, քաշեք ու քաշքշեք, ախր ինձ ինչ պիտի անեք,
Յոթ կյանք ու յոթ պատան մաշեք, ախր ինձ ինչ պիտի անեք,
Ինչ որ ունեմ, ինչ որ չունեմ, խորն է՝ հոգուս հոգու խորքում՝
Ավշով լեցուն կյանքի արմատ... ախր ինձ ինչ պիտի անեք։
Որ կողմից էլ փորձեք խուժել, մաքրությունս պարիսպ է վեհ,
Ջարդված կընկնեք պատերի տակ, պարզությունս պարիսպ է վեհ,
Թուրան, Մուրան, մոնղոլ ու թուրք... իսկ դուք նրանց մնացուկը,
Ախր ինձ ինչ պիտի անեք, սերությունս պարիսպ է վեհ։
Քարեր նետեք, կիջնեն կրծքիս ու կթափվեն ոտքերիս տակ,
Կճաքճքեն սրտիս ցավից ու կթափվեն ոտքերիս տակ...
Այդ քարերից, քար - քռեճից շաղախ կանեմ, կերտեմ տունս՝
Ամուր ու պինդ տասնապատիկ, ախր ինձ ինչ պիտի անեք։