Ես չեմ ուզում մարդ իմանա
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի
* * *
Ես չեմ ուզում մարդ իմանա
Իմ անցքերը խորհրդավոր—
Սերս ու վիշտս, որոնց վերա
Խիղճս և աստված են դատավոր։
5
Նրանց կըտա սիրտս հաշիվ
Եվ նրանցից կըհայցե գութ,
Եվ թող ինձ նա միայն պատժի,
Ով ցավերիս տվեց սնունդ։
Նախատինքը անմիտների
10
Չի խռովիլ բարձըր հոգին,–
Որքան ծովը գոռա, փրփրի։
Ժայռը կանգնած է վերստին։
Նրա ճակատը, բարձրացած,
Ամպերումն է մշտամռայլ,
15
Եվ մրրկից, որոտից զատ
Միտքը ոչ ում չի հավատալ։