Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի...
* * *
Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի,
Նրանով են իմ երգերը կենդանի,
[Նրանով է իմ քնարը պարծենում,
Նրանով եմ ես թև առնում, բարձրանում...]
5
Եվ չեք կարող դուք հասկանալ բնավին—
Ինչ սիրով եմ ես հանդիպում այն ցավին։
[Եվ ձեր ուրախ խնջույքների ժամանակ
Ձեռքիս բռնած կենաց գինով լի բաժակ
Ես լալիս եմ, թեև դուք չեք նկատում,
10
Իմ արցունքը սրտիս միջին է կաթում,
Իսկ իմ երգը... դուք չե՞ք լսում, թե ինչպես,
«Իմ հայրենիք, իմ հայրենիք» հառաչում է աղեկեզ։]
1893