***

Ես քեզ հիմա չեմ կարոտում,
Իմ կարոտը կողոպտել են,
Թալանել են իմ կարոտը
Ու թաքցրել
Մշուշաձեւ լռության մեջ:
Բայց ես գիտեմ,
Որ մշուշն այդ շուտով կանցնի
Ու կերեւա իմ կարոտը
               ինչ-որ մի տեղ,
Եվ ես երկար չեմ տխրի էլ,
Կտխրես դու.-
Քո կարոտը չեն կողոպտել,
Դեռ մնում է քո կարոտը...