***

Մի պատառ երկինք՝ կապույտ մաքրություն,
Տնտղում էի ես իմ ափի մեջ
Եվ հանկարծ այնտեղ քեզ գտա, իմ սեր:
Որպես մի արեւ-քեզ առած ուսիս,
Լեռան նման վեհ,
Քայլում էի ես դեպի հեռուներ.
Արշալույս էիր...
Սակայն չվեցիր,
Թառեցիր ուրիշ լեռան ուսերի,
Չզգալով, որ այդ լեռան ուսերին
                քո մայրամուտն է...