Եվ աղջիկը դաշտերի մեջ
հալվում, հալվում՝
Մայիս տեսած ձյունի նման,
Ու պահվում է
Ծաղկունքի մեջ,
Ասում.
- Գնա արեւը բեր:
Նժույգ չունեմ ասպետական
Եվ, իհարկե, ես ասպետ չեմ:
Բայց գնում եմ,
վերադառնում՝
Արեգակը իմ սիրո մեջ:
Դառնում եմ, բայց ինչ եմ տեսնում.
Աղջիկն արդեն առու դառել,
Ինչ-որ բանի մասին անվերջ
կարկաչում է:
Պսակվում եմ առվակի հետ...
Բայց չեմ սիրում հեքիաթները՝
Նրա համար,
Որ... հեքիաթ են: