Կրակի լեզվով խոսեց հայաքդ
Ու քո հեռացման քայլերում մարեց:
Այդ պահին երկնով մի ամպ էր անցնում՝
Ստվերը դողի թրթիռով թողած
ծարաված ծաղկի
Ոստին փաթաթված...
Սպասեց ծաղիկը, բայց անձրեւ չեղավ,
Նրա սպասումը կարոտի միջով
ձգվեց ապարդյուն,
Եվ... ստիպված եղա ես քեզ հասկանալ, -
Թրթիռի մեջ էր ծաղիկն իմ հոգու...