Եվ նա մեռավ


Ո՛վ դու նազելի, որ Երգիչն այնպես
Այրվում էր ախտով՝ գրկախառնել քեզ,
Որին անկաշառ պարգևել էր սեր,
Անտե՛ս արեցիր քո ոսկի հույսեր։

5 Երբեմն հրեշտակ, երբեմն չար դև
Ձևացար նորան անհաստատ սիրով.
Շատ վշտացրիր աշխարհիս առջև,
Վշտացա՛ր և դու, բայց մահի գնով։

Մինչդեռ Փեբոսը ոսկեվառ կառքով
10 Նոր արշալուսի բացում է դռներ,
Դամբանիդ վերա ջերմ արտասուքով
Թացում է Երգիչն թարշամած վարդեր։

Դու դագաղում ես, քո պատկերն պայծառ
Երում եմ իմ մեջ, որպես սրբություն.
15 Ո՞վ այսուհետև իմ սրտի համար
Կարող է բերել նոր հիշողություն։

Ո՞վ նախամեծար ընկեր սիրելի,
Ինլո՞ւ փոխեցար դու այս աշխարհից,
Ինչո՞ւ իմ կուրծքը այնքան ցավայի
20 Ճնշում է մի նոր, մի կծու թախիծ։

Գեղեցիկ է կյանքն, բայց, ա՜խ, նա չունի
Ո՛չ հաստատուն կայք, ո՛չ տևողություն.
Ա՛խ, թե Նազելիս մնար կենդանի,
Եվ չցամաքե՛ր նորա զորություն։

25 Սպիտակ սավան քեզ վերջին ընծա՛,
Եվ խոնավ դամրա՛ն, և մի հավերժ քուն.
Կարծեմ, սոցանից ավել բան չկա,
Թեև, ասում են, կա այլ դրություն...

Եվ դո՛ւ, մեզ երգող այս տխուր խոսքեր,
30 Շուտով կստանաս քո կյանքի վախճան.
Շուտով կլռեն Քնարիդ լարեր,
Որ այնքա՛՜ն հնչեց մեզ տա՛ղ տրտմության:

1864