Ախտավոր ժամ
Ախտավոր ժամ
Ինչո՞ւ այդպես արտասվալի
Դու նայում ես իմ վերա.
Քեզ չե՞մ սիրում, իմ սիրելի,
Ի՞նչ է քո միտքը, ասա՛։
5
Ի՞նչ ես կարդում իմ աչքերում,
Մի՞թե սիրո հավաստիք։
Ո՛վ խեղճ աղջիկ, ի՞նչ ես անում,
Ի՞նչ պիտ ասեն քեզ մարդիկ։
Մազերը կախ, և շրթունքներ՝
15
Լի ցանկությամբ ախտավոր,
Խոնարհում են, և համբույրներ
Ինձ տալիս է նա անզոր...
Ո՜հ, փրկիչ եմ ես քո, ո՛վ կույս.
Ես խնայում եմ քո տարիք...
15
Խեղդի՛ր այդ չար և անմիտ հույս,
Հետո՛ կլինես երջանիկ...
1864 թվին
օգոստոսի 8
Չերկիզով գյուղումը
օգոստոսի 8
Չերկիզով գյուղումը