Առվակը իր զույգ թեւերի վրա Կանաչ է տանում դաշտերով դեղին. Եվ իմ խոհերը փաթաթված նրան, Գնում են` հեռվում մերվելու հողին։ Իմ հայացքի մեջ՝ ծաղիկների գույն, Կանաչի ծովեր՝ իմ դեմքի վրա... Թռչում է կյանքս դեպի իր հեռուն, Իրական դառնող երազի նման։