Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Երազ


Երազ էր… Ժայռի գագաթին կանգնած՝
Ես ուզում էի ինձ ծովը նետել.
Հանկարծ ինձ հուսո հրեշտակ երևաց
Եվ անուշ ձայնով ըսկսեց երգել.

«Սպասի՛ր գարնան։ Ես կը գամ շուտով
Կը գամ, քեզ կասեմ— մա՛րդ եղիր նորից.
Մըռայլված միտքըդ կըվառեմ լուսով,
Թըմրեցնող նիրհըդ կըցրվեմ աչքից։

Կըտամ քեզ նորից երջանիկ օրեր,
Նո՛ր ոգի կառնե մուսադ ինձանից.
Եվ դու բախտավոր՝ կըքաղես հասկեր
Քո նվիրական չըհնձված արտից»։