Երանի նըրան, ով որ քընեած...

«Երանի նըրան, ով որ քընեած...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 155,
տ. ― էջ 461, ծ. ― էջ 590

* * *


Երանի նըրան, ով որ քընեած
Ապրում է հանգիստ երկրի մի խորշում,
Ով որ երազներ ունի դեռ պահած
Գալոց օրերի ոսկի մըշուշում։

5 Ա՜հ, վաղուց արթնած՝ ես շատ եմ հոգնել
Անհույս ցանկալուց, անվերջ կարոտից,
Երազ ու անուրջ հատել են, հանգել,
Ու պաղն է փըչում հեռավոր մութից։

1896